ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. մահացածը ԱԺ պատգամավոր Սերգեյ Մովսիսյանի հայրն է
Երեկ՝ հունվարի 2-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 23:15-ի սահմաններում Արագածատոնի մարզի Փարպի գյուղի բնակիչ, 45-ամյա Ավետիս Նիկոլյանը իր վարած Mersedes մակնիշի 36 O X 625 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 30 կմ հատվածում դեպի Փարպի ընթանալիս, դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթեւեկելի գոտի, բախվել հողաթմբին եւ մոտ 80 մետր մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով ավտոմեքենայի ուղեւոր, Փարպի գյուղի բնակիչ, 66-ամյա Լեւիկ Մովսիսյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Աշտարակի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից էլ «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ մեկ ժամ անց, գիտակցության չգալով մահացել է: Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Փրկարարները օգտագործելով հատուկ տեխնիկա կարողացել են վարորդի դին դուրս բերել ավտոմեքենայից: Փաստի առթիվ Ս. Սաֆարյանի որոշմամբ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած Լ. Մովսիսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Մովսիսյանի հայրն էր:
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական դեպք Նոր Հաճնում. մայրը 4.5 ամսական երեխային մահացած է գտել
Այսօր՝ հունվարի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում Նոր Հաճնի պոլիկլինիկայից...
Տավուշի Բերքաբեր համայնքում ադրբեջանցի դիպուկահարի կրակից վիրավորվել է ՀՀ ԶՈւ զինծառայող. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ ադրբեջանական ԶՈւ-երի դիպու...
Երևանում 24-ամյա երիտասարդը վրաերթի է ենթարկել 6-ամյա երեխայի
Հունվարի 14-ին՝ ժամը 10:58-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Գրանդ Տոբակո» սահմ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքե՞ր էին «Դրիֆտ»-ի մասնակիցները. «Վինի Թուխ», «Պույ-պույ մկնիկ», Ձախորդ Փանոս», «Միստր Իքս», «Գնդլիկ բոքոնիկ»...
Դեռ երեկ հաղորդել էինք Վանաձորի ՙՀայքի՚ հրապարակում անցկացված ՙդրիֆտ՚-ից: Այսօր մանրամասներ են հայտնի դարձել: Ոստի...