Արմավիրում տղամարդը մետաղյա ձողով ծեծել է նախկին կնոջը
Արմավիրի մարզի բնակիչը դաժան ծեծի է ենթարկել նախկին կնոջը։
Նախնական քննության տվյալներով՝ հոկտեմբերի 25-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում տղամարդն այցելել է նախկին կնոջ տուն՝ փորձելով իր հետ տանել երկու երեխաներին, սակայն կինը թույլ չի տվել, ինչի պատճառով վիճաբանություն է ծագել։ Տղամարդը մետաղյա ձողով հարվածներ հասցրել նախկին կնոջ որովայնին, այնուհետև՝ բռնելով կնոջ մազերից վայր է գցել գետնին և մազերից բռնած քարշ տվել 20 մետր՝ պատճառելով ֆիզիկական ցավ։ Բացի այդ՝ նույն օրը ծագած վիճաբանության ընթացքում ծեծել է նաև նախկին կնոջ հորը, երբ վերջինս միջամտել է։
Նախկին աներոջ հետ վիճաբանության ընթացքում մետաղյա ձողով երեք անգամ հարվածել է նրա գոտկային և ոտքերի հատվածներին, ինչի պատճառով առաջացել ձախ գոտկային, աջ և ձախ սրունքների շրջաններում արյունազեղումներ։
դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար, այն է՝ ծեծը։ Նշենք, որ տղամարդն ազատության մեջ է. նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։
Նմանատիպ հոդվածներ
«Ոսկե աքաղաղ» ռեստորանում խնջույքի ժամանակ կրակոցներ են հնչել. վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փլուզում Զինվորական կոմիսարիատի շենքում. կա 11 տուժած
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հ...
Ողբերգական դեպք Նոր Հաճնում. մայրը 4.5 ամսական երեխային մահացած է գտել
Այսօր՝ հունվարի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում Նոր Հաճնի պոլիկլինիկայից...
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում. տղամարդը սպանվել է հրազենից
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբ...