Դիմակավորված ավազակային հարձակում. թոշակառու ամուսիններից հափշտակել են նաեւ 15 հազար դրամ գումարը
Դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել երեկ Արարատի մարզում։ 26-ամյա Գայանե Մ-ն ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է տվել, որ 2 դիմակավորված անձ մտել են Արարատի մարզի Բարձաշեն գյուղի տներից մեկը և տարեց մարդկանցից դանակի սպառնալիքով գումար են հափշտակել ու դիմել փախուստի։ ֆոտլրագրող Գագի Շամշյանի տեղեկացմամբ, նշված վայր են մեկնել ոստիկանության եւ քննչական կոմիտեի աշխատակիցները։ Վերջինները պարզել են, որ օգտվելով մուտքի դռան՝ բաց լինելու հանգամանքից, դիմակավորված 2 անձ մտել են Բարձրաշեն գյուղի Մյասնիկյան փողոցի 9-րդ տուն, կպչուն ժապավենով փորձել են կապել տանտիրուհու՝ 78-ամյա Սվետլանա Ասիրյանի բերանը, այնուհետև դանակի սպառնալիքով նրան ու նրա ամուսնուն՝ 80-ամյա Ռադվիկ Ասիրյանից պահանջել են գումար։ Թոշակառու ամուսիններից հափշտակել են 10 հազար ՌԴ ռուբլի և 15 հազար դրամ։
Փաստի առթիվ քննչական բաժնում ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը ճշտելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
«Ոսկե աքաղաղ» ռեստորանում խնջույքի ժամանակ կրակոցներ են հնչել. վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փլուզում Զինվորական կոմիսարիատի շենքում. կա 11 տուժած
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հ...
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում. տղամարդը սպանվել է հրազենից
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. «Ախպերնե՛ր, քեֆս լավ-լավ է». BMW-X5-ի վարորդը վթարի է ենթարկվել, կան վիրավորներ
Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում BMW-X5 մակնիշի 02 AA 013 համա...