Առեղծվածային դեպք. հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի քննչական վարչության պետի որդու մեքենայում
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեձոր փողոցի շենքերից մեկի բակում այրվում է Mercedes մակնիշի 01 RF 101 համարանիշի ավտոմեքենան։ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական խումբը, ովքեր քաղաքացիների օգնությամբ մարել են ավտոմեքենայում դեռևս անհայտ հանգամանքներում առաջացած կրակը։ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է նույն փողոցի բնակիչ՝ 29-ամյա Ռաֆայել Ֆարխոյանին, որը Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ, արդարադատության գեներալ-մայոր Ջոն Ֆարխոյանի որդին է։
Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է փորձաքննություն՝ պարզելու համար մեքենայում առաջացած հրդեհի պատճառը;
Տեղի ունեցածը գույքի՝ դիտավորությամբ ոչնչացում է, թե անզգուշության հետևանքով առաջացած հրդեհ, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո։
Նմանատիպ հոդվածներ
«Ոսկե աքաղաղ» ռեստորանում խնջույքի ժամանակ կրակոցներ են հնչել. վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փլուզում Զինվորական կոմիսարիատի շենքում. կա 11 տուժած
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հ...
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում. տղամարդը սպանվել է հրազենից
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. «Ախպերնե՛ր, քեֆս լավ-լավ է». BMW-X5-ի վարորդը վթարի է ենթարկվել, կան վիրավորներ
Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում BMW-X5 մակնիշի 02 AA 013 համա...