ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մանրամասներ կաշառք պահանջած զինկոմիսարիատի աշխատակցի դեպքից. վերջինս ձերբակալվել է
Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա ձեռնարկված միջացառումների արդյունքում դեկտեմբերի 20-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում կոռուպցիոն բնույթի հանցագործության վերաբերյալ հաղորդում ստացվեց։
Հաղորդման հիման վրա գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների շնորհիվ փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ Նոր Նորքի զինվորական կոմիսարիատի պաշտոնատար անձանցից մեկը մի զինակոչիկի պարտադիր ժամկետային զինծառայությունից երրորդ անգամ բժշկական հանձնաժողովի միջոցով վերջնական ազատման գործընթացն առանց խոչնդոտների և սեղմ ժամկետում կազմակերպելու համար զինակոչիկի ծնողից պահանջել է 1500 դոլար կաշառք՝ պատճառաբանելով, որ 1000 դոլարը պետք է փոխանցի բժշկական հանձնաժողովի անդամներին, իսկ 500 դոլարը պահի իրեն։
Դեկտեմբերի 28-ին զինկոմիսարիատի պաշտոնատար անձը պահանջած գումարից 1000 դոլարն իր աշխատասենյակում ստանալուց հետո բռնվել ու բերման է ենթարկվել ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն։ Աշխատասենյակի զննությամբ գումարը հայտնաբերվել է։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Զինկոմիսարիատի աշխատակիցը ձերբակալվել է։
Կատարվում է նախաքննություն։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հունվարի 1-ից խախտումներ կատարող վարորդներն ոչ միայն կտուգանվեն, այլև կիջեցվեն նրանց միավորները
Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Անհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նարեկ Սարգսյանը ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Չեխիայից Հայաստան տեղափոխվեց
Դեկտեմբերի 21-ին ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Չեխիայից Հայաստան տեղափոխվեց Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանը։Հիշեցնե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է «յաշիկի» վարորդը տաքսու տարեց վարորդին գցում գետնին ու ոտքերով հարվածում
Ֆեյսբուքյան օգտատեր Գնել Հայրապետյանը «Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր» էջում տարածելել է տեսանյութ և լո...
Խախտումներ, որոնց դեպքում կգործի բալային համակարգը
Հունվարի 1-ից վարորդները մեկ տարվա համար 9 միավոր կստանան, խախտումներ թույլ տալու դեպքում դրանք կհանվեն։ Տուգանային միավ...