Ֆրանսիայում ցույցերը շարունակվում են
Ֆրանսիայի հասարակական տրանսպորտի աշխատակիցները դեկտեմբերի 28-ին շարունակել են բողոքի ակցիաները, չնայած առջևում տոնական օրեր են: «Ինտերֆաքս»-ը տեղեկացնում է, որ բողոքի ակցիաներն իրենց ազդեցությունն են թողել ճեպընթաց գնացքների աշխատանքի վրա: Գնացքների միայն 60 տոկոսն է իր սահմանված երթուղին սպասարկում:
Դրանից բացի փակվել են մետրոյի մի քանի ուղղություններ: Փարիզի արվարձաններում հասարակական տրանսպորտը խափանումներով է աշխատում:
Ֆրանսիայի տրանսպորտի նախարար Էլիզաբեթ Բորնը նշել է, որ ամեն դեպքում իրավիճակի հանգուցալուծման նախանշաններ է տեսնում, քանի որ նախորդ օրերին խափանումներն ավելի մեծ ծավալներով են եղել:
Գործադուլն անցկացվում է արդեն մի քանի շաբաթ: Աշխատողներն իրենց բողոքն են հայտնում կառավարության կենսաթոշակային նոր բարեփոխումների դեմ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է «յաշիկի» վարորդը տաքսու տարեց վարորդին գցում գետնին ու ոտքերով հարվածում
Ֆեյսբուքյան օգտատեր Գնել Հայրապետյանը «Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր» էջում տարածելել է տեսանյութ և լո...
Խախտումներ, որոնց դեպքում կգործի բալային համակարգը
Հունվարի 1-ից վարորդները մեկ տարվա համար 9 միավոր կստանան, խախտումներ թույլ տալու դեպքում դրանք կհանվեն։ Տուգանային միավ...
2019-ին հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 85.000 կրակոց. ՊԲ-ն ամփոփել է տարին
2019 թվականին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությունը պայմանականորեն կարելի է համարել հարաբ...
«Սա մուսռ ա, բռնել ա տալու»․ քաղաքացին ահազանգում է՝ Խաչատուր Սուքիասյանի աշխատակիցները իրեն ծեծի են ենթարկել
Երեկ երեկոյան ինձ ծեծի են ենթարկել գործարար Խաչատուր Սուքիասյանի անվտանգության աշխատակիցները միայն այն պատճառով, որ մեքե...