Տաքսիստին ծեծած «Բրաբուսի» վարորդի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
Դեկտեմբերի 26-ին համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի (խուլիգանություն) հատկանիշով։ Կատարվում է նախաքննություն։
Ավելի վաղ գրել էինք, որ «Մերսեդեսի» վարորդը տաքսիի հետ բախումից հետո իջել է մեքենայից, ձեռքերով ու ոտքերով հարվածել տաքսու տարեց վարորդին, գցել գետնին։ Անցորդներից մեկը միջամտել է։
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկել ու պարզել «Մերսեդեսի» վարորդի ինքնությունն ու գտնվելու վայրը։ Դեկտեմբերի 27-ին Երևանի բնակիչ, 48-ամյա տղամարդը հայտնաբերվել է ու մեքենայով հանդերձ բերման ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին։
Նմանատիպ հոդվածներ
«Ոսկե աքաղաղ» ռեստորանում խնջույքի ժամանակ կրակոցներ են հնչել. վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փլուզում Զինվորական կոմիսարիատի շենքում. կա 11 տուժած
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հ...
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում. տղամարդը սպանվել է հրազենից
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբ...
Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Արշակունյաց պողոտայում
Auroranews-ը ահազանգ է ստացել, որ քիչ առաջ Երևանի Արշակունյաց պողոտայում վթար է տեղի ունեցել, որի հետևանքով մեքենան գլխի...