Կարի արտադրամասի աշխատակիցներ փակել են ֆաբրիկայի դուռը և սեփականատիրոջը թույլ չեն տալիս դուրս գալ
Ալավերդու նորաբաց կարի արտադրամասի աշխատակիցները գործադուլ են հայտարարել։ Նրանք ժամը 12։00-ից դադարեցրել են աշխատանքները և գործատու՝ «Կոտտոնի» ՍՊԸ-ի տնօրեն և 50 տոկոս բաժնետեր Կարեն Դասոյանից իրենց աշխատավարձն են պահանջում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ից «Կոտտոնի» ՍՊԸ-ն Ալավերդիում բացել է կարի արտադրամաս: Սակայն աշխատակիցները մինչ օրս որևէ աշխատավարձ չեն ստացել՝ ոչ նոյեմբեր, ոչ էլ դեկտեմբեր ամսվա համար։
150 կանայք այս պահին արտադրամասում են և փակել են դռները, որպեսզի տնօրենը դուրս չգա տարածքից մինչև չվճարի իրենց աշխատավարձը։ Աշխատակիցները պահանջում են տնօրենից վճարել գոնե առաջին՝ նոյեմբեր ամսվա աշխատավարձը։ Սակայն գործատուն առաջարկել է յուրաքանչյուրին 20 հազար դրամ աշխատավարձ վճարել, ինչին աշխատակիցները չեն համաձայնել։
«Հետք»-ի հետ զրույցում Կարեն Դասոյանը հայտնեց, որ արտադրանքը Մոսկվա է ուղարկել, սակայն դեռևս պատվիրատուին չի հասել։ Մինչդեռ պատվիրատուն գումարը խոստացել է վճարել միայն ապրանքը ստանալուց հետո։ Գումար դեռ չի ուղարկել, ինչի հետևանքով էլ ինքը չի կարողանում վճարել աշխատավարձերը։
Կարի արտադրամասի աշխատողներն իրենց աշխատավարձերի չվճարման և գործադուլի մասին տեղյակ են պահել նաև մարզպետին, սակայն դեռևս արձագանք չեն ստացել։
Նմանատիպ հոդվածներ
«Ոսկե աքաղաղ» ռեստորանում խնջույքի ժամանակ կրակոցներ են հնչել. վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փլուզում Զինվորական կոմիսարիատի շենքում. կա 11 տուժած
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հ...
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում. տղամարդը սպանվել է հրազենից
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբ...
Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Արշակունյաց պողոտայում
Auroranews-ը ահազանգ է ստացել, որ քիչ առաջ Երևանի Արշակունյաց պողոտայում վթար է տեղի ունեցել, որի հետևանքով մեքենան գլխի...