Հանրապետության տարածքում ձյուն է տեղում. ճանապարհին առկա է մերկասառույց

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ին՝ ժամը 22:56-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

 

Վարդենյաց լեռնանցքը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար՝ միայն անվաշղթաների կիրառման դեպքում:

Վարդենյաց լեռնանցքում, Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհինտեղ-տեղ առկա է մերկասառույց:

 

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Արագած գյուղում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան, Վարդենիս, Ճամբարակ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին, Վարդենյաց լեռնանցքում, Դիլիջանի ոլորաններում տեղում է ձյուն:

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:

Քաղաքականություն

Պատահարներ