Գյումրիում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. կա 7 վիրավոր
Դեկտեմբերի 27-ին, ժամը 17:48-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Հայկ Մ., ծնված 1980 թ.) և «Nissan X-Trail» (վարորդ՝ Սերգեյ Պ., ծնված 1992 թ.) մակնիշների ավտոմեքենաները. կան տուժածներ:
Մինչև փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը՝ Արփինե Պ.-ն (ծնված 1987 թ.), տեղափոխվել են Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները Սերգեյ Պ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Արփինե Պ.-ն ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներին՝ Ղուկաս (ծնված 2008 թ.) և Անահիտ (ծնված 1957 թ.) Մ.-երին:
«Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Ղուկաս (ծնված 2008 թ.), Անահիտ (ծնված 2011 թ.) և Տիգրան (ծնված 2014 թ.) Մ.-երը հոսպիտալացվել են «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղ բժիշկները Ղուկաս Մ.-ի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, իսկ Անահիտ և Տիգրան Մ.-երինը` միջին ծանրության:
«Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորները՝ Անահիտ Մ.-ի (ծնված 1957 թ.) և Լուսինե Գ.-ն (ծնված 1990 թ.) հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները Հայկ և Անահիտ Մ.-երի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Լուսինե Գ.-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
Նմանատիպ հոդվածներ
«Ոսկե աքաղաղ» ռեստորանում խնջույքի ժամանակ կրակոցներ են հնչել. վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փլուզում Զինվորական կոմիսարիատի շենքում. կա 11 տուժած
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հ...
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում. տղամարդը սպանվել է հրազենից
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբ...
Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Արշակունյաց պողոտայում
Auroranews-ը ահազանգ է ստացել, որ քիչ առաջ Երևանի Արշակունյաց պողոտայում վթար է տեղի ունեցել, որի հետևանքով մեքենան գլխի...