ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տղամարդը գողացել է 70.000 դոլար և թաղել այն հողամասում. Ոստիկանություն
Դեկտեմբերի 11-ին՝ ոստիկանության Մասիսի բաժնում մի տղամարդ հաղորդում է տվել, որ կոտրել են իր չգործող ընկերության պահեստի երկաթե դռան փականը, մտել ներս ու 70․000 դոլար գողացել։
Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը:
Դեպքի վայր մեկնած ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները տեղում պարզել են կատարվածի որոշ հանգամանքներ։ Հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով Արտաշատի բաժնի ծառայողների հետ, ընդամենը ժամեր տևած օպերատիվ միջոցառումների արդյունքում հետքը գտել են։ Ոստիկանների տեսադաշտում է հայտնվել հաստատության նախկին պահակը։ Դեպքի հետ նրա առնչության վերաբերյալ փաստական տվյալների հիմնավորումից հետո Նոր Խարբերդում ապրող 58-ամյա տղամարդը դեկտեմբերի 12-ին բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին։
Նույն օրը ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները զննություն են կատարել բերման ենթարկվածի տանը։
Նշվում է, որ ձեռք բերված տվյալների համաձայն՝ գողացված գումարը թաղել էր տնամերձ հողամասում։ Իրավապահները հայտնաբերել և առգրավել են 50․000 դոլար և 3000 եվրո։
Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ տղամարդը գողցած փողը տվել էր 25-ամյա որդուն ու պատվիրել, որ հողամասում թաղի։ Որդին, առանց հոր գիտության, գողոնից մի քանի հազար դոլար էր վերցրել ու, նույնիսկ, հասցրել մեքենա գնել, որը տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
58-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երթուղայինի դուռը ընկել է հենց ընթացքի ժամանակ
Երեւանի քաղաքային տրանսպորտի վիճակը շարունակում է մնալ կայուն խայտառակ։ArmDaily.am-ի թղթակիցն այսօր ականատես է եղել, թե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բենզատարի շրջվելու հետևանքով տներից մեկի պարիսպը փլուզվել է. նոր մանրասմասներ
Դեկտեմբերի 8-ին, ժամը 09։32-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արմենակյան փողոցում տեղի է ունեցել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Nissan-ը մեծ արագությամբ գալիս ա ինձ վրա»․ խոշոր վթար Աշտարակ-Երևան ճանապարհին
Auroranews-ը ահազանգ է ստացել, որ քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Աշտարակ-Երևան միջպետական ճանապարհին։ Nissan Teana մ...
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին կադրերը Սուխումիում երկու «օրենքով գողի» գնդակահարումից
Երեկ կեսօրին Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիի կենտրոնում դիմակավոր 3 անհայտ անձինք ավտոմեքենայից կրակ են բացել «Սան Ռեմո»...