«Հրապարակ». Ոստիկանությունը կգաղտնալսի ու վերահսկի ԱԱԾ-ին, իսկ ԱԱԾ-ն՝ ոստիկանությանը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում կատարված փոփոխությունները՝ «Իմ քայլի» պատգամավորներ Արմեն Խաչատրյանի և Սիփան Փաշինյանի առաջարկով, նախատեսում են ոստիկանությանն իրավունք վերապահել՝ ունենալու տեխնիկական միջոցներ, որոնք անհրաժեշտ են հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումներ իրականացնելու համար:
Նախկինում էլ ոստիկանությունն ուներ այդ իրավունքը, բայց կատարում էր ԱԱԾ-ի տեխնիկայով, ըստ այդմ՝ ԱԱԾ-ի գիտությամբ։ Համակարգի աշխատակիցներից մեկը մեզ բացատրեց, որ սրա իմաստն այն է, որ ոստիկանությունը գաղտնալսի ու վերահսկի ԱԱԾ-ին, իսկ ԱԱԾ-ն՝ ոստիկանությանը։ Եվ դա պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի կասկածամտությամբ, ով վախենում է դավադրություններից և ուժային կառույցների դժգոհությունից՝ ուզում է ամեն ինչ վերահսկել։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Բաղանիսում հակառակորդը մոտ կես ժամ է անդադար կրակում է. միջպետական փակ ճանապարհը հաջողվել է բացել
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ հայ ֊ադրբեջանական սահմանի Բաղանիս֊Ո...
Դրանք բոլորը խաբեություն են. մի՛ գայթակղվեք. Սամվել Մարտիրոսյան
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ ջան, շատերն ստանում են...
Կեսգիշերին ադրբեջանական ԶՈւ-երը շարունակել են կրակել Տավուշի մարզի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երեկ կեսգիշերին մոտ ադրբեջանական ԶՈւ-երը շարունակե...