ԱՄՆ դեսպանին Թուրքիայի ԱԳՆ են կանչել Հայոց ցեղասպանության մասին բանաձևի կապակցությամբ
Թուրքիայի ԱԳՆ-ն Անկարայում ԱՄՆ դեսպան Դեւիդ Սաթերֆիլդին նախարարություն է կանչել Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման մասին ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի կողմից ընդունված բանաձեւի կապակցությամբ: Այդ մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մեր նախարարություն Էր կանչվել ԱՄՆ դեսպան Դեւիդ Սաթերֆիլդը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ բանաձեւի պատճառով:
Արտաքին գործերի փոխնախարար Սեդաթ Օնալը նրան Է փոխանցել մեր արձագանքը այդ որոշմանը»,- ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության իրենց աղբյուրը:
Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ Կոնգրեսի Վերին պալատը՝ Սենատը, միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւը, Բանաձևն առաջին անգամ է ընդունվել ԱՄՆ Սենատում:
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Դրանք բոլորը խաբեություն են. մի՛ գայթակղվեք. Սամվել Մարտիրոսյան
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ ջան, շատերն ստանում են...
Բաղանիսում հակառակորդը մոտ կես ժամ է անդադար կրակում է. միջպետական փակ ճանապարհը հաջողվել է բացել
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ հայ ֊ադրբեջանական սահմանի Բաղանիս֊Ո...
Կեսգիշերին ադրբեջանական ԶՈւ-երը շարունակել են կրակել Տավուշի մարզի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երեկ կեսգիշերին մոտ ադրբեջանական ԶՈւ-երը շարունակե...