Ընկերության տնօրենը կեղծել է պաշտոնական փաստաթղթեր. ԱԱԾ բացահայտում
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով հանցավորության դեմ ուղղված և օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ իրականացմանը, ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է իրացնելու նպատակով իրավաբանական փաստ հաստատող, իրավունք վերապահող պաշտոնական կեղծ փաստաթղթերի պատրաստման և իրացման դեպք:
Այդ մասին տեղեկացնում է ԱԱԾ լրատվական ծառայությունը:
Այսպես, իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ-ում գործող ՍՊ ընկերության տնօրենը, իրացնելու նպատակով, պատճենահանման եղանակով կեղծել է իրավաբանական փաստ հաստատող, իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր` «գազաբալոնային տեղայակայանքով ավտոմեքենա վարելու» իրավունքի և «ավտոտրանսպորտային միջոցի վրա տեղակայված գազաբալոնային համակարգի համապատասխանության» վկայականներ, որոնք, յուրաքանչյուրը 2500 ՀՀ դրամով, իրացրել է ավտոմեքենա ձեռք բերելու նպատակով ՀՀ ժամանած ՌԴ և Ղազախստանի քաղաքացիներին` առանց վերջիններիս ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային համակարգեր տեղադրելու:
Բացի այդ, ավտոմեքենաների ներկրմամբ զբաղվող մեկ այլ ՀՀ քաղաքացի քննությամբ դեռ չպարզված անձից ձեռք է բերել կեղծ տեխզննման կտրոններ` յուրաքանչյուրի համար վճարելով 1000 ՀՀ դրամ, որոնք, յուրաքանչյուրը 4000 ՀՀ դրամով, իրացրել է ավտոմեքենա ձեռք բերելու նպատակով ՀՀ ժամանած ՌԴ և Ղազախստանի քաղաքացիներին:
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ թիվ 114 դպրոցում դասի ժամանակ աշակերտը դանակահարել է դասընկերոջը
Քիչ առաջ դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Կենտրոն վարչական շրջանի Հանրապետու...
Կրակոց՝ Աբովյան քաղաքում. ոստիկանները փնտրում են հանցագործներին
Այսօր՝ ժամը 05։30-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Աբովյանի պահպանության բաժնի ծառայ...
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1,5 ամսական երեխա է մահացել
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի բնակիչ 26-ամյա Անահիտ Ե...
Արարատ գյուղում խոզի գրիպից 3-ամյա աղջիկ է մահացել news.am
Արարատի մարզի Արարատ գյուղում 3-ամյա աղջիկ է մահացել, գրում է news.am-ը: «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոնից հայտնեց...