Առինջ գյուղում գազատար խողովակը վնասվել է. փրկարարներն իրականացնում են հերթապահություն
Դեկտեմբերի 12-ին, ժամը 11:49-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Աբովյան թաղամասի 8-րդ փողոցում գազատար խողովակը վնասվել է. առկա է արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Աբովյան թաղամասի 8-րդ և 11-րդ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Howo» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կամո Մ.) բախվել է գազատար խողովակին և վնասել այն. տուժածներ չկան:
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների մոտենալը: Վերջիններս դադարեցրել են գազի արտահոսքը:
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ թիվ 114 դպրոցում դասի ժամանակ աշակերտը դանակահարել է դասընկերոջը
Քիչ առաջ դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Կենտրոն վարչական շրջանի Հանրապետու...
Կրակոց՝ Աբովյան քաղաքում. ոստիկանները փնտրում են հանցագործներին
Այսօր՝ ժամը 05։30-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Աբովյանի պահպանության բաժնի ծառայ...
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1,5 ամսական երեխա է մահացել
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի բնակիչ 26-ամյա Անահիտ Ե...
Արարատ գյուղում խոզի գրիպից 3-ամյա աղջիկ է մահացել news.am
Արարատի մարզի Արարատ գյուղում 3-ամյա աղջիկ է մահացել, գրում է news.am-ը: «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոնից հայտնեց...