Թմրամիջոցի ապօրինի շրջանառության համար մեղադրանք է առաջադրվել 56-ամյա տղամարդու. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ առանց իրացնելու նպատակի խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու կամ առաքելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեղադրանք է առաջադրվել 1963թ. ծնված տղամարդուն:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն` 56-ամյա տղամարդը 2019թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, անհայտ անձից իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել և Երևան քաղաքի Վարշավյան փողոցում մի քանի անգամ 1973թ. ծնված ծանոթին գումարի դիմաց ապօրինի իրացրել «Հերոին» տեսակի թմրամիջոց:
Բացի այդ, 56-ամյա տղամարդը 2019թ. դեկտեմբերի 4-ին, նույն հասցեում 1973թ. ծնված տղամարդուն 1 տոննա չուգունի դիմաց ապօրինի իրացրել է «Հերոին» տեսակի թմրամիջոց, որի մի մասը վերջինս նույն օրը գործածել է, իսկ մնացած խոշոր չափերով՝ ընդհանուր 0.293 գրամ քաշով «Հերոին» տեսակի թմրամիջոցը հետագա օգտագործման համար պահել է իր մոտ, որը նույն օրը ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է տղամարդու մոտից:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1963 թվականին ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ 1973թ. ծնված տղամարդը ներգրավվել է որպես կասկածյալ և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ թիվ 114 դպրոցում դասի ժամանակ աշակերտը դանակահարել է դասընկերոջը
Քիչ առաջ դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Կենտրոն վարչական շրջանի Հանրապետու...
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1,5 ամսական երեխա է մահացել
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի բնակիչ 26-ամյա Անահիտ Ե...
Կրակոց՝ Աբովյան քաղաքում. ոստիկանները փնտրում են հանցագործներին
Այսօր՝ ժամը 05։30-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Աբովյանի պահպանության բաժնի ծառայ...
Արարատ գյուղում խոզի գրիպից 3-ամյա աղջիկ է մահացել news.am
Արարատի մարզի Արարատ գյուղում 3-ամյա աղջիկ է մահացել, գրում է news.am-ը: «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոնից հայտնեց...