Մեծամասշտաբ հարձակում է տեղի ունեցել Նիգերի բանակային ճամբարի վրա. 60 զոհ կա
Նիգերի արևմուտքում գտնվող բանակային ճամբարի վրա տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով ավելի քան 60 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը` հղում կատարելով Նիգերի ուժային կառույցներից ստացած տեղեկություններին:
Ահաբեկիչները ականանետերով կրակ են բացել ճամբարի ուղղությամբ: Զոհվել է 60 մարդ: Ականները հիմնականում ընկել են զենքի ու վառելիքի պահեստների վրա, այդ իսկ պատճառով զոհերի մեծ թիվ ենք ունեցել,- ասել է գործակալության զրուցակիցը: Նշենք, որ ճամբարը գտնվում է Մալի պետության հետ սահմանի վրա: Ուժային կառույցի ղեկավարը չի մանրամասնել, թե զոհերից որքանն են զինվորական, որքանը քաղաքացիական:
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Բաղանիսում հակառակորդը մոտ կես ժամ է անդադար կրակում է. միջպետական փակ ճանապարհը հաջողվել է բացել
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ հայ ֊ադրբեջանական սահմանի Բաղանիս֊Ո...
Դրանք բոլորը խաբեություն են. մի՛ գայթակղվեք. Սամվել Մարտիրոսյան
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ ջան, շատերն ստանում են...
Կեսգիշերին ադրբեջանական ԶՈւ-երը շարունակել են կրակել Տավուշի մարզի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երեկ կեսգիշերին մոտ ադրբեջանական ԶՈւ-երը շարունակե...