ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Արգենտինայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը դեկտեմբերի 10-ին մասնակցել է Արգենտինայի Հանրապետության նախագահ Ալբերտո Ֆերնանդեսի (Alberto Fernández) պաշտոնի ստանձնման և երդմնակալության արարողությանը, որին ներկա էին աշխարհի բազմաթիվ երկրներից Բուենոս Այրես ժամանած հյուրեր, այդ թվում՝ պետությունների ու կառավարությունների ղեկավարներ, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, շնորհավորելով Ալբերտո Ֆերնանդեսին՝ Գրիգոր Հովհաննիսյանը Արգենտինայի նորընտիր նախագահին փոխանցել է Հայաստանի Հանրապետության ղեկավարության շնորհավորանքներն ու բարեմաղթանքները, ինչպես նաև Հայաստան այցելելու հրավերը:
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Դրանք բոլորը խաբեություն են. մի՛ գայթակղվեք. Սամվել Մարտիրոսյան
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ ջան, շատերն ստանում են...
Բաղանիսում հակառակորդը մոտ կես ժամ է անդադար կրակում է. միջպետական փակ ճանապարհը հաջողվել է բացել
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ հայ ֊ադրբեջանական սահմանի Բաղանիս֊Ո...
Կեսգիշերին ադրբեջանական ԶՈւ-երը շարունակել են կրակել Տավուշի մարզի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երեկ կեսգիշերին մոտ ադրբեջանական ԶՈւ-երը շարունակե...