Ամեն ինչ անում են, որ դուք չբողոքարկեք․ պատգամավորը՝ բալային համակարգի մասին
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «Պետական տուրքի մասին» օրենքում կատարվող լրացումին:
«Ծածուկ օրենքի նախագիծ երթևեկության բալային համակարգի տակ թաքնված:
Ընդունվեց «Պետական տուրքի մասին» օրենքում կատարվող լրացումը, ըստ որի Դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունված որոշման դեմ բողոքներով` բացառությամբ ճանապարհային ոստիկանության կողմից ընդունվածների:
Այսինքն`այսուհետ, հարգելի քաղաքացիներ, ՃՈ որոշումները բողոքարկելու համար դուք պիտի վճարեք պետական տուրք:
Կարճ ասած` ամեն ինչ անում են, որ դուք չբողոքարկեք: ԴԱՀԿ-ն մեզ քիչ էր, երևի…Ես դեմ եմ քվեարկել»,- գրել է պատգամավորը:
Նմանատիպ հոդվածներ
Կոշ համայնքի ղեկավարի հետ կապված անձինք ուղղորդել են ընտրողներին. «Անկախ դիտորդ»
Դեկտեմբերի 8-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունեցել համայնքապետի և ավագանու հերթական և արտահերթ ընտրություններ: ՏԻՄ...
Կենտրոնում նոր դիզայնով աղբամաններ են տեղադրվում․ Հակոբ Կարապետյան
Կենտրոնում նոր դիզայնով նոր աղբամաններ են տեղադրվում։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառումների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքի ուղիղ եթերում խոսեց Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառում...
Մութ ամպեր՝ Ռուբեն Հայրապետյանի գլխին․ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դ...