«Փաստ». Մանրամասներ. Սերժ Սարգսյանը ՀՔԾ-ից հետո շտապ գնացել է Մելիք Ադամյան
«Փաստ» օրաթերթը գրում է.
Թերթի տեղեկություններով, երբ նախօրեին տեղեկատվություն տարածվեց, որ Սերժ Սարգսյանին կանչել են ՀՔԾ, ինչին հաջորդեց այն լուրը, թե հնարավոր է նրան նաեւ մեղադրանք առաջադրվի, միանգամից ՀՀԿ կենտրոնական գրասենյակում սկսել են տասնյակ մարդիկ հավաքվել, որոնք բավականին անհանգիստ են եղել, սակայն, ինչպես մեր զրուցակիցներից մեկը նշեց, առանձնապես «դուխից» ընկած չեն եղել։
ՀՀԿ-ականներն այնտեղ սպասել են Սերժ Սարգսյանին։
Թերթի աղբյուրների փոխանցմամբ, երբ Սարգսյանը վերադարձել է գրասենյակ եւ տեսել է՝ ինչքան մարդ է հավաքվել, ժպտացել է ու կատակել, թե՝ «ի՞նչ եք խառնվել, ես դեռ էստեղ եմ, չեմ պատրաստվում տեղ գնալ»։ Երրորդ նախագահը բավականին մարտական տրամադրություն է ունեցել եւ ամենեւին ընկճված չի եղել։ Տեղեկություններ ունենք նաեւ, որ ընդհուպ մինչեւ ուշ գիշեր ՀՀԿ գրասենյակը «եռում» էր՝ եւ՛ մարդկանց աժիոտաժով, եւ՛ ընդհանուր աշխատանքային մթնոլորտով։
Մեր աղբյուրի պնդմամբ, ՀՀԿ-ականները մինչեւ ուշ երեկո գտնվում էին գրասենյակում, ինչի հետ կապված Սերժ Սարգսյանը զայրացել է՝ ասելով՝ «ինչի՞ չեք տուն գնում, ամենքդ գնացեք ձեր գործին»։
Սակայն ՀՀԿ-ականները շարունակել են մնալ Մելիք-Ադամյանում։ Այդ ժամանակ Սարգսյանը հայտարարել է, թե՝ «այդ դեպքում առաջինը ես կգնամ», եւ առաջինն է լքել ՀՀԿ կենտրոնական գրասենյակը, որից հետո մնացածները նույնպես ցրվել են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում
«Փաստինֆո»-ի տեղեկություններով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում։ Թե ին...
Բրատիսլավայում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Բրատիսլավայում մեկնարկեց ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ա...
Կոշ համայնքի ղեկավարի հետ կապված անձինք ուղղորդել են ընտրողներին. «Անկախ դիտորդ»
Դեկտեմբերի 8-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունեցել համայնքապետի և ավագանու հերթական և արտահերթ ընտրություններ: ՏԻՄ...
Կենտրոնում նոր դիզայնով աղբամաններ են տեղադրվում․ Հակոբ Կարապետյան
Կենտրոնում նոր դիզայնով նոր աղբամաններ են տեղադրվում։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ...