Անընդհատ կալանավորում, բացթողում, այս շոուներով ինչքա՞ն կարելի է ազգին կերակրել. Պետրոսյան
«Ես չգիտեմ՝ այնտեղ քաղաքական կոմպոնենտը որքան է, իրավականը՝ որքան: Ես իրավաբան եմ, ոչ կարող եմ պնդել, ոչ էլ հերքել». դեկտեմբերի 5-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառալով ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին՝ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Նա միևնույն ժամանակ քաղաքական տարրի առկայությունը չբացառեց:
«Այս վերջին շրջանի դատավարությունները՝ ձգվող, ըստ էության, նախկին իշխանությունների գործելաոճն է: Իրենք ինչի մեջ մեղադրում էին նախկին իշխանություններին, հիմա նույնն իրենք ենք անում: Անընդհատ կալանավորում, բացթողում, այս շոուներով ինչքա՞ն կարելի է այս ազգին կերակրել: Ժողովորդն ունի իր կյանքը բարելավված տեսնելու, այն գործով, ոչ թե խոստումներով ապացուցելու իրավունք ունի: Դրա համար է հեղափոխություն արել: Եթե նախկին բարքերը պիտի շարունակվեին, ոչ մեկին պետք չէր այս հեղափոխությունը, բացառությամբ մի քանի մարդու, որոնց կյանքում տեսանելի առաջընթաց է գրանցվել»,- ասաց պատգամավորը:
Անդրադառնալով ՀՀԿ-ի հայտարարությանը, թե դրանով իշխանությունը Սերժ Սարգսյանին լռեցնելու փորձ է անում, Գ. Պետրոսյանը նշեց, թե ինքը չի կարող ասել՝ իշխանությունը որքանով պարտավորություններ ունի Ս.Սարգսյանի առաջ: «Ի վերջո, մի բան ճշմարտություն է, որ իշխանությունը զիջվեց անարյուն: Դրա համար էլ ասում են թավշյա հեղափոխություն: Բայց ես այդ հեղափոխությունը թավշյա չեմ համարում, որովհետև ենթադրվում է, որ թավշյա հեղափոխության արդյունքում պետք է թավշյա, իրար հարգող ու գնահատող հասարակություն ունենանք: Իսկ այսօր հասարակության մեջ աննախադեպ թշնամանքի մթնոլորտ է: Նա հույս հայտնեց, որ հաջորդ իշխանությունն էլ թավշյա ճանապարհով կգա: Հստակեցնող հարցին, թե իշխանափոխության նախադրյալնե՞ր է տեսնում, ԲՀԿ-ական պատգամավորը նկատեց. «Ոչ մի իշխանություն հավերժ չէ: 2018թ. հունվարին ոչ մեկ չէր կանխատեսում, որ ապրիլին հեղափոխություն է լինելու»,- ասաց պատգամավորը:
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում
«Փաստինֆո»-ի տեղեկություններով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում։ Թե ին...
Բրատիսլավայում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Բրատիսլավայում մեկնարկեց ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ա...
Կոշ համայնքի ղեկավարի հետ կապված անձինք ուղղորդել են ընտրողներին. «Անկախ դիտորդ»
Դեկտեմբերի 8-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունեցել համայնքապետի և ավագանու հերթական և արտահերթ ընտրություններ: ՏԻՄ...
Կենտրոնում նոր դիզայնով աղբամաններ են տեղադրվում․ Հակոբ Կարապետյան
Կենտրոնում նոր դիզայնով նոր աղբամաններ են տեղադրվում։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ...