«Ժողովուրդ». Գլխավոր դատախազությունում լուրջ աղմուկ է հասունանում. ովքեր են Կոստանյանի մտերիմները
«Ժողովուրդ» թերթը գրում է․
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների` գլխավոր դատախազությունում լուրջ աղմուկ է հասունանում: Դատախազները, լավ գիտակցելով, որ էթիկայի կանոն խախտելով` հնարավոր է կարգապահական պատասխանատվության ենթարկվեն, այնուամենայնիվ չեն պատրաստվում լռել նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու, նրան «Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավելու առնչությամբ:
ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Վահագն Մուրադյանը, որը «Մարտի 1»-ի գործով դատախազական խմբի ղեկավարն է եղել, օրաթերթի հետ բացառիկ զրույցում ասել է. «2008թ.-ի մարտի 1-ից մինչեւ օրս աշխատել է 3 գլխավոր դատախազ։ Իմ կարծիքով` Գեւորգ Կոստանյանը եղել է այն գլխավոր դատախազը, որը ջանացել է բացահայտել նշված գործով 10 զոհերի մահվան հանգամանքները…
Նրա հանձնարարությամբ են 10 զոհերի մահվան դեպքերով գործից առանձին վարույթներ առանձնացվել եւ յուրաքանչյուր վարույթով առանձին դատախազի ու քննիչի հանձնարարվել է առավել մանրամասն ուսումնասիրել եւ բացահայտել մահվան հանգամանքները»:
Կոստանյանին զորակցող գրառում է արել դատախազության Բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերի վարչության պետ Րաֆֆի Ասլանյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի անքաղաքավարությունը վիրավորել է Իտալիայի Սենատի նախագահին Secoloditalia
Իտալական Secoloditalia պարբերականն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս Իտալիա կատարած այցին և դրա շրջանակն...
Ռուսաստանում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը
Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը, որը տեղակայված է եղել հայկական...
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից
Նոյեմբերի 26-ին` ժամը 16:14-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թաիրովի փողոցի վերգետնյա անցումի մոտակայ...
Գագիկ Սուրենյանի «ձնառատ» գրառումը
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որը ներկայացնում ենք ամ...