Քաղաքականություն

Սա իմ երազած Հայաստանն է, որտեղ այլեւս չի լինի պարտադիր զինվորական ծառայություն. պատգամավոր

Սա իմ երազած Հայաստանն է, որտեղ այլեւս չի լինի պարտադիր զինվորական ծառայություն. պատգամավոր
Սա իմ երազած Հայաստանն է, որտեղ այլևս չի լինի պարտադիր զինվորական ծառայություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը` անդրադառնալով ի�…

Սա իմ երազած Հայաստանն է, որտեղ այլևս չի լինի պարտադիր զինվորական ծառայություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը` անդրադառնալով իր օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկում է փոփոխություն կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում:

 

Օրինագծով նախատեսվում է, որ զինապարտ երիտասարդները կարող են վճարել 10 մլն դրամ, անցնել մեկամսյա արագացված ծառայություն բանակում եւ ազատվել երկու տարով ծառայելու պարտականությունից:


Նա նշեց, թե 2005 թվականից մինչ օրս ՀՀ քաղաքացիները հնարավորություն են ունեցել չծառայել, գտնվել արտերկրում և զինապարտության տարիքը` 27 տարին, լրանալուց հետո վերադառնալ հայրենիք, կատարել վճարումները և պատասխանատվության չենթարկվել: «Ես առաջարկում եմ մեր քաղաքացիներին վերադառնալ հայրենիք ավելի շուտ, քան կլրանա նրանց 27 տարին և վճարել 10 միլիոն դրամ, որից հետո ծառայել արագացված ընթացակարգով»,-ասաց պատգամավորը` ընդգծելով, թե համոզված է` շատ քաղաքացիներ կգնան այդ քայլին, կվճարեն այդ 10 միլիոն դրամը, և ՀՀ զինված ուժերն այդպիսով կուժեղանա:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250