Պետական բյուջեն վերականգնվել է ավելի քան 4 միլիարդ դրամով. Խաչատրյան
Միայն այս տարվա ընթացքում Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործերով պետական բյուջե է վերականգնվել աննախադեպ թվով վնաս՝ 4.331.935 ՀՀ դրամ, որը 7 անգամ ավելին է, քան ՀՔԾ գոյության 11 տարիների ընթացքում քննված գործերով վերականգնված ողջ գումարը՝ 597.698.000 ՀՀ դրամը:
Այս մասին քիչ առաջ հայտարարեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը ՀՔԾ աշխատակցի օրվա առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ:
Սասուն Խաչատրյանը նշեց, որ դա միայն պետական բյուջե փոխանցված գումարն է, եւ դրանից բացի՝ բազմաթիվ ավելի թվով կալանք է դրվել քրեական գործերով անցնող անձանց անշարժ գույքի, ինչպես նաեւ՝ հանցագործության սուբյեկտ հանդիսացած ակտիվների վրա, որոնց ընթացքը կլուծվի դատական ակտերով:
Իր ելույթում ՀՔԾ պետը կարեւորեց, որ թեեւ 11 տարի ավանդույթի ուժով նշվել է ՀՔԾ աշխատակցի տոնը, սակայն այսօր արդեն դրվել է դրա պաշտոնական հիմքը, ինչի առթիվ նա շնորհավորական ուղերձ հղեց. «Մյուս իրավապահ մարմինների համեմատ՝ ՀՔԾ-ն բավականին երիտասարդ է, սակայն կարող ենք փաստել, որ այն արդեն կայացած կառույց է եւ պատվով իրականացնում է իր առաքելությունը: ՀՔԾ ծառայողները քաջ գիտակցում են իրենց վերապահված առաքելության բացառիկությունը, քանի որ փոքր եւ մեծ սխրանքների տեղ կա յուրաքանչյուր մասնագիտության մեջ, եւ մենք պարտավոր ենք մասնագիտությանը վերաբերվել այդ փիլիսոփայությամբ: Գուցե մի փոքր անհամեստ է հնչում, սակայն կարծում եմ, որ յուրաքանչյուր ոք պետք է համոզված լինի իր կողմից կատարվող աշխատանքի բացառիկության մեջ»:
Սասուն Խաչատրյանի խոսքով՝ ՀՔԾ քննիչի աշխատանքը պահանջում է ուժերի գերլարում, ստեղծագործականություն, ծանր պատասխանատվություն՝ ընտանիքի, հանգստի հաշվին, եւ այստեղ նշանակալի հաջողություններ գրանցում են միայն նվիրյալները, ինչպիսիք, ըստ ՀՔԾ պետի, շատ են:
Խաչատրյանը ներկայացրեց հակիրճ վիճակագրություն այս տարվա 11 ամիսների ընթացքում քննված քրեական գործերի մասին. «Այս տարի ՀՔԾ վարույթում քննվել է 655 քրեական գործ, որոնցից 536-ի ընթացքը լուծվել է, իսկ 71-ը՝ 115 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Նույն ժամանակահատվածում Ծառայության քննիչների կողմից նախապատրաստվել է 439 նյութ, հարուցվել՝ 261 քրեական գործ, ստացվել եւ քննարկվել՝ 2544 դիմումներ»:
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիան պատրաստվում էր օդային հարվածներ հասցնել Հայաստանին․ նոր բացահայտնումներ․փորձագետ
Թուրք - քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջու գրել է․ «Թուրքիան պատրաստվում է...
«Մա՛մ, դժոխքը հենց էստեղ ա»․ Նաիրա Զոհրաբյանը կարդաց զինվորի նամակը
Ես լրագրողական շարք էի պատրաստել, զրուցել զինվորների հետ, թե ինչպես են վերաբերվում բանակում իրենց, մենք ունենք բան...
Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:Այս մ...
Ալիևը իմ վրա վետո է դրել․ Նաիրա Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Փաստորեն, Ալիևը իմ վրա վետո է դր...