«Ժողովուրդ». ՀՅԴ-ն որոշել է լուծարել «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ըմբոստ վարչությունը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
ՀՅԴ-ն օրակարգից չի հանել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը: ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է. «Պահանջը չի փոխվել, Երիտասարդական միությունը հայտարարությամբ է հանդես եկել, նստացույցը իրենց համար եղել է գործիք իրենց խնդիրը հանրային օրակարգ դարձնելու համար, իր նպատակին ծառայել է, հիմա իրենք գործողություններն այլ ծրագրով են շարունակելու»:
Իսկ թե այդ պահանջն ինչ արդյունք է տալու, դեռեւս չի ուրվագծվում: Իշխանության ներսում այս հարցի առնչությամբ քար լռություն են պահպանում: Եթե նախասկզբում իշխող թիմում Հարությունյանի հրաժարականի պահանջի վերաբերյալ գոնե տեսակետ էին հայտնում, ապա այժմ ամեն ինչ թողել են ինքնահոսի:
Իսկ ԿԳՄՍ նախարարության առջեւ երկու շաբաթ նստացույց անող ՀՅԴ երիտասարդներին, նկատենք, չէր միացել ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը. պատճառները դեռ պարզ չեն: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի լուրերի` ՀՅԴ-ում որոշել են լուծարել ընդհանուր տեսակետներից շեղվող «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ըմբոստ վարչությունը:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի անքաղաքավարությունը վիրավորել է Իտալիայի Սենատի նախագահին Secoloditalia
Իտալական Secoloditalia պարբերականն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս Իտալիա կատարած այցին և դրա շրջանակն...
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից
Նոյեմբերի 26-ին` ժամը 16:14-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թաիրովի փողոցի վերգետնյա անցումի մոտակայ...
Գագիկ Սուրենյանի «ձնառատ» գրառումը
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որը ներկայացնում ենք ամ...
Ռուսաստանում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը
Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը, որը տեղակայված է եղել հայկական...