«Ժողովուրդ». «Հոկտեմբերի 27»-ի գործը քննած, այժմ ԱԱԾ կաշառքի քրգործով անցնող դատավոր Սամվել Ուզունյանը թոշակի է անցել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Պարզվել է, որ «Հոկտեմբերի 27»-ի գործը քննած դատավոր Սամվել Ուզունյանը, որն, ինչպես տեղեկացրել էինք երեկվա համարում, անցնում է ԱԱԾ բացահայտած կաշառքի քրեական գործով, գնացել է թոշակի:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 26-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ բացահայտել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից 2007-2009 թթ. ընթացքում առանձնապես խոշոր չափերի կաշառք պահանջելու և ստանալու դեպք, բայց այդ պաշտոնատարների անունները չհայտնեց:
Թերթը, սակայն, պարզեց, որ այդ գործով անցնում է նաև հենց դատավոր Ուզունյանը: Երևանի բնակչուհուն առևանգելու քրգործով պաշտոնատար անձինք իրենց օրինական գործն անելու համար տուժողի հորից միջնորդի դեր ստանձնած մեկ այլ պաշտոնատարի միջոցով 2007-2009 թթ. պահանջել և մաս-մաս ստացել են առանձնապես խոշոր չափի կաշառք, բայց ենթադրյալ հանցանք կատարածներն այդպես էլ պատասխանատվության չեն ենթարկվել: Միջնորդն էլ տուժողի հորը վերադարձրել է կաշառքի միայն մի մասը:
Առավել մանրամասնՙ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի անքաղաքավարությունը վիրավորել է Իտալիայի Սենատի նախագահին Secoloditalia
Իտալական Secoloditalia պարբերականն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս Իտալիա կատարած այցին և դրա շրջանակն...
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից
Նոյեմբերի 26-ին` ժամը 16:14-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թաիրովի փողոցի վերգետնյա անցումի մոտակայ...
Գագիկ Սուրենյանի «ձնառատ» գրառումը
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որը ներկայացնում ենք ամ...
Ռուսաստանում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը
Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը, որը տեղակայված է եղել հայկական...