Պուտինը չի կարողանա մասնակցել Գոհար Վարդանյանի հուղարկավորությանը. Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի կարողանա մասնակցել Գոհար Վարդանյանի հուղարկավորությանը։ Այս մասին Բիշքեկում Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Պուտինի գրաֆիկը շատ խիտ է, և նա չի հասցնի մասնակցել Գոհար Վարդանյանի թաղման արարողությանը»,–ասաց նա։
Հարցին, թե վերջին անգամ ե՞րբ էին հանդիպել Պուտինն ու Գոհար Վարդանյանը` Պեսկովը պատասխանեց, որ հստակ չի հիշում, բայց վերջին տարիներին Պուտինն այցելել էր Վարդանյանենց բնակարան, իսկ Գոհար Վարդանյանը հյուրընկալվել էր Կրեմլում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25–ին Մոսկվայում 93 տարեկան հասակում մահացել էր հայտնի հետախույզ Գոհար Վարդանյանը։ Նրա թաղման արարողությունը տեղի կունենա վաղը` նոյեմբերի 29–ին։ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը կմեկնի Մոսկվա` լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանին հրաժեշտ տալու համար:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի անքաղաքավարությունը վիրավորել է Իտալիայի Սենատի նախագահին Secoloditalia
Իտալական Secoloditalia պարբերականն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս Իտալիա կատարած այցին և դրա շրջանակն...
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից
Նոյեմբերի 26-ին` ժամը 16:14-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թաիրովի փողոցի վերգետնյա անցումի մոտակայ...
Գագիկ Սուրենյանի «ձնառատ» գրառումը
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որը ներկայացնում ենք ամ...
Ռուսաստանում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը
Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը, որը տեղակայված է եղել հայկական...