Փայլանը հրապարակել է Էրդողանի և Ջորջ Սորոսի լուսանկարը
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն իր թվիթերյան էջում հրապարակել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և միլիարդատեր գործարար Ջորջ Սորոսի՝ տարիներ առաջ արված լուսանկարը:
Այն մեծ տարածում է գտել թուրքական մամուլում այն բանից հետո, երբ Էրդողանը մեղադրել է Թուրքիայում իր լիբերալ հայացքներով հայտնի և Հայոց ցեղասպանությունը ճանաչող գործիչ Օսման Քավալային՝ Թուրքիայում Սորոսի ներկայացուցիչը լինելու և նրա գաղափարներն առաջ տանելու համար:
Փայլանը, հրապարակելով 2003 թվականին Դավոսում արված լուսանկարը, լուսանկարին կից գրություն է արել, որում մասնավորապես ասվում է. «Էրդողանն ասում է. «Գեզիի իրադարձությունները ֆինանսավորող մի անձ բանտում է: Ո՞վ է կանգնած նրա հետևում: Հայտնի հունգարացի հրեա Սորոսը»։ Լուսանկարում Էրդողանը և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը հանդիպում են Սորոսի հետ: Սորոսի հետ հանդիպումն այն ժամանակ հանցանք չէր, այսօր ինչո՞ւ պիտի հանցանք լինի»:
Էրդողանն ավելի վաղ Սորոսին մեղադրել էր 2013-ին Ստամբուլի Գեզի այգուց սկսված և Թուրքիայի մյուս քաղաքներում տարածված բողոքի ցույցերը ֆինանսավորելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիան պատրաստվում էր օդային հարվածներ հասցնել Հայաստանին․ նոր բացահայտնումներ․փորձագետ
Թուրք - քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջու գրել է․ «Թուրքիան պատրաստվում է...
«Մա՛մ, դժոխքը հենց էստեղ ա»․ Նաիրա Զոհրաբյանը կարդաց զինվորի նամակը
Ես լրագրողական շարք էի պատրաստել, զրուցել զինվորների հետ, թե ինչպես են վերաբերվում բանակում իրենց, մենք ունենք բան...
Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:Այս մ...
Ալիևը իմ վրա վետո է դրել․ Նաիրա Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Փաստորեն, Ալիևը իմ վրա վետո է դր...