Հորդորում եմ ոչ մի դեպքում չգնել միս փողոցից, մեքենաների բեռնախցիկներից
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հորդորում է ոչ մի դեպքում փողոցից, մեքենաների բեռնախցիկներից և սանիտարական վատ պայմաններում գտնվող միս չգնել: Այս մասին Ավետիսյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Վերջերս մեզ՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին հաճախ են ուղարկվում թարմ մսի փողոցային անթույլատրելի վաճառքը փաստող լուսանկարներ: Թեև նման իրացումը կանխելու կամ արգելելու իրավական հիմք ՍԱՏՄ-ն չունի, սակայն պատրաստ ենք աջակցել տեղական ինքնակառավարման և իրավապահ մարմիններին խնդիրը լուծելու հարցում:
Հորդորում եմ նախ ոչ մի դեպքում չգնել միս փողոցից, մեքենաների բեռնախցիկներից, որը չունի դրա անվտանգությունը փաստող անասնաբուժական ուղեկցող փաստաթուղթ, և ապա՝ նման դեպքերի մասին անմիջապես տեղեկացնել տեղի ՏԻՄ և իրավապահ կառույցներին կամ զանգահարել ՍԱՏՄ թեժ գծին 010 206040 համարով: Հրաշալի կլինի, եթե նկարեք և լուսանկարներն ուղարկեք [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նշելով մսի անօրինական վաճառքի տեղը, հասցեն: Ուղարկեք նաև ՍԱՏՄ facebook-ի պաշտոնական էջին ՝ https://www.facebook.com/snund.am/ »,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի անքաղաքավարությունը վիրավորել է Իտալիայի Սենատի նախագահին Secoloditalia
Իտալական Secoloditalia պարբերականն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս Իտալիա կատարած այցին և դրա շրջանակն...
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից
Նոյեմբերի 26-ին` ժամը 16:14-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թաիրովի փողոցի վերգետնյա անցումի մոտակայ...
Գագիկ Սուրենյանի «ձնառատ» գրառումը
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որը ներկայացնում ենք ամ...
Ռուսաստանում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը
Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը, որը տեղակայված է եղել հայկական...