Անկարայի նախագահական պալատը հայ ընտանիքի տուն է եղել
Թուրքական Milliyet օրաթերթը հրապարակել է պատմաբան Բասկին Օրանի հոդվածը՝ բացահայտելով Անկարայում նախագահական պալատի հետ կապված որոշ տհաճ փաստեր: Պարոն Օրանը նշում է, որ 1915-ի Հայոց ցեղասպանությունից առաջ պալատը Քասաբյանների հայկական ընտանիքի տունն է եղել, գրում է shantnews.am-ը:
Այսպիսով, պատմաբանը պատասխանել է Անկարա թերթի «Նախագահի պալատը՝ ժողովրդի նվերն Աթաթուրքին» խորագրով քարոզչական հրապարակմանը: Բասկին Օրանը ապացուցում է, որ պալատն իրականում նվեր չէ, այլ Ցեղասպանության ժամանակ հայերին թալանելու արդյունքն է:
Ըստ թուրքական պաշտոնական վարկածի՝ այդ տունը հայերից գնել է Բուլգուրլուզադ ընտանիքը, բայց Քասաբյան ընտանիքի ժառանգը դեռ 2007-ին հայտարարել էր, որ իրենց ունեցվածքի այդ մասն իրենք չեն վաճառել: Ավելի վաղ Bayanat.org-ը հրապարակել էր նախագահական պալատի հայ ընտանիքին պատկանելու մասին տեղեկատվությունը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի անքաղաքավարությունը վիրավորել է Իտալիայի Սենատի նախագահին Secoloditalia
Իտալական Secoloditalia պարբերականն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս Իտալիա կատարած այցին և դրա շրջանակն...
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից
Նոյեմբերի 26-ին` ժամը 16:14-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թաիրովի փողոցի վերգետնյա անցումի մոտակայ...
Գագիկ Սուրենյանի «ձնառատ» գրառումը
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որը ներկայացնում ենք ամ...
Ռուսաստանում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը
Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը, որը տեղակայված է եղել հայկական...