«168 ժամ». Կողմերը բանակցություններին զուգահեռ՝ շարունակում են պատրաստվել պատերազմի. Ալեքսանդր Խրամչիխին
«168 ժամ» թերթը գրում է.
Անկախ ԼՂ հակամարտության չկարգավորվածության հանգամանքից՝ ժողովուրդների միջև նման հանդիպումներ, այցեր, քննարկումներ, գործողություններ կարող են կազմակերպվել: Նման պայմանավորվածության արդյունքում գերիներ փոխանակվեցին ամիսներ առաջ, ինչը դրական էր, և այս գիծը թույլ է տալիս իրականացնել նման փոխանակումներ, ինչը որոշ մարդկանց կյանքում դրական փոփոխություն է մտցնում: Եթե կա հնարավորություն իրավիճակ փոխել փոքր հարցերում մարդկանց կյանքում, դա կարող է տեղի ունենալ»,- «168 ժամի» հետ զրույցում ասել է ռուս վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը՝ անդրադառնալով Երևան-Բաքու-Ստեփանակերտ լրագրողական փոխայցերի նշանակությանը: Խրամչիխինի համոզմամբ՝ այլ հարց է, թե որքանով է սա նպաստում մեծ խաղաղությանը տարածաշրջանում:
Զիջումների գնալու պատրաստակամության բացակայության վառ ապացույցն այն է, որ կողմերը բանակցություններին զուգահեռ՝ շարունակում են պատրաստվել պատերազմի, շարունակում են ձեռք բերել նորագույն զինտեխնիկա, ավելի թույլ, բայց ռազմատենչ հռետորաբանությունը շարունակվում է: Բացի սրանից, բանակցություններում չկա առաջընթաց, բացի այս պայմանավորվածություններից: Իսկ դրան այլընտրանքը ռազմական սցենարն է, որը ես կանխատեսում եմ վաղ թե ուշ: Բանակցությունները երկարաձգում են այս փուլը»,- ասել է Խրամչիխինը:
Առավել մանրամասնՙ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի անքաղաքավարությունը վիրավորել է Իտալիայի Սենատի նախագահին Secoloditalia
Իտալական Secoloditalia պարբերականն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս Իտալիա կատարած այցին և դրա շրջանակն...
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից
Նոյեմբերի 26-ին` ժամը 16:14-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թաիրովի փողոցի վերգետնյա անցումի մոտակայ...
Գագիկ Սուրենյանի «ձնառատ» գրառումը
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որը ներկայացնում ենք ամ...
Ռուսաստանում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը
Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը, որը տեղակայված է եղել հայկական...