Հասարակություն

Լոռու մարզում հնագետները կացնով ու թրով սպանված կին մարտիկի գերեզման են հայտնաբերել

WRed
Լոռու մարզում հնագետները կացնով ու թրով սպանված կին մարտիկի գերեզման են հայտնաբերել

Հայաստանի հյուսիսում հայտնաբերված ավելի քան 2600 տարեկան ոսկորների հետազոտությունը ցույց է տվել, որ դրանք պատկանել են Ուրարտական թագավորության կին մարտիկի: Ամենայն հավանականությամբ՝ նա զոհվել է մարտի դաշտում: Հետազոտողները ենթադրում են, որ այդպիսի կին մարտիկներն են ոգեշնչել հին հույներին՝ ամազոնուհիների կերպարի ստեղծման հարցում: Հնագետների աշխատությունները հրապարակել է International Journal of Osteoarchaeology գիտական հանդեսը:

 

Հնագետները մնացորդները գտել են Լոռու մարզի Բովեր 1-ին գերեզմանատանը դեռ 2017թ.: Ըստ կերամիկայի և զարդերի, գիտնականները հուղարկավորությունը թվագրում են մ.թ.ա 8-6-րդ դարերով, երբ ներկայիս Հայաստանի տարածքում ծաղկում էր Ուրարտական թագավորությունը: Այն ակտիվ նվաճողական քաղաքականություն էր վարում մինչև մ.թ.ա 6-րդ դարի ավարտը, երբ թագավորությունն ընկավ սկյութերի, կիմերների և մարերի համատեղ հարվածի արդյունքում:

 

Կմախքի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն պատկանել է մոտ 20 տարեկան կնոջ: Զարդերը խոսում էին հուղարկավորվածի բարձր կարգավիճակի մասին: Առավել մանրամասն հետազոտությունը թույլ է տվել գիտնականներին անել ևս մեկ կարևոր եզրակացություն՝ կինն, ամենայն հավանականությամբ, նաև մարտիկ է եղել: Ոսկորների կառուցվածքն ու վնասվածքները գիտնականներին հուշել են, որ նա լավ զարգացած մկաններ է ունեցել: Հավանական է, որ նա նետաձիգ է եղել: Գիտնականների խոսքով՝ նրա մահը վրա է հասել այլ վերքերից: Մասնագետները նրա ոսկորներում հայտնաբերել են առնվազն երեք լուրջ վնասվածքների հետքեր, որոնք, նախնական վարկածի համաձայն, հասցվել են կացնով և թրով: Հնագետները ենթադրում են, որ այդ վնասվածքները մեկ մարդու կողմից չեն հասցվել, և եզրակացնում են, որ, ամենայն հավանականությամբ, կինը զոհվել է մարտի դաշտում:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250