Քաղաքականություն

Սամվել Ալեքսանյանը Երևանի քաղաքապետարանին ոչ մի կամազ չի նվիրել. Մարությանը հերքում է

Սամվել Ալեքսանյանը Երևանի քաղաքապետարանին ոչ մի կամազ չի նվիրել. Մարությանը հերքում է
Սամվել Ալեքսանյանը Երեւանի քաղաքապետարանին ոչ մի կամազ չի նվիրել: Լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով «Լույս» խմբակցության հայտարարությանը ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ…

Սամվել Ալեքսանյանը Երեւանի քաղաքապետարանին ոչ մի կամազ չի նվիրել: Լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով «Լույս» խմբակցության հայտարարությանը ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

 

«Անդրադառնալով այս թեմային՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն կազմակերպություններին, այն անձանց, ովքեր նվիրատվություն կամ բարեգործություն են անում Երևան համայնքի համար։ Սա շատ կարեւոր գործընթաց է: Երեւանն, իհարկե, ունի իր բյուջեն, բայց այն խնդիրները, որոնք մենք պետք է լուծենք, շատ ավելին են քան է մեր բյուջեն է բավարարում: Ուստի մեզ պետք է Հայաստանում եւ սփյուռքում ապրող մեր հայրենակիցների օգնությունը։ Մենք շատ ուրախ ենք, որ կան այդպիսի մարդիկ: Ես կոչ եմ անում բոլոր մեր հայրենակիցներին օգնել ինչով կարող են», - ասաց Հայկ Մարությանը:

 

Լրագրողները պնդեցին, որ քաղաքապետը հրապարակի նվիրատվություն կատարած անձանց անունները, նա արձագանքեց. «Անկեղծ եմ ասում, չեմ հիշում այդ կազմակերպությունների անունները եւ այս պահին չեմ կարող նշել նաեւ անհատների անունները, որովհետև այդ առումով ինձ համար կարեւոր չէ, թե ով ինչ ինչպես, կարեւոր է, թե որքան, իսկ քանակ մենք ունենք, որը շատ գոհացուցիչ է»:

 

Նա հայտնեց, որ Երեւան քաղաքը նվեր է ստացել 19-20 ավտոմեքենա, մնացած 35-ը գնել է քաղաքապետարանը։ Խոսքն աղբահավաք ավտոմեքենաների մասին է:

Նմանատիպ հոդվածներ

ՀՐԱՏԱՊ. Հայտնի է թե ինչ գործով է կալանավորված ՃՈ պետի տեղակալը. մեղադրանք կառաջադրվի փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյան

Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանին վերջերս Հատուկ քննչական ծառայությունում մեղադրանք է առաջադրվել,...

Եվրոպական երկրները բավարար տեղեկացված չեն Ադրբեջանում հայատյացության երևույթի մասին. Փաշինյանը հարցազրույց է տվել «Corriere della Sera» թերթին

Ադրբեջանում լայնորեն տարածված է հայատյացության երևույթը, իսկ եվրոպական երկրները բավարար չափով տեղեկացված չեն այդ մասին:...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250