Նազիկ Ամիրյանի վերաբերյալ գործն առանձնացվեց Մանվել Գրիգորյանի գործից
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների նստավայրում՝ նախագահությամբ Մնացական Մարտիրոսյանի, որոշում կայացրեց ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի դատական գործն առանձնացնել իր կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործից։
Դատարանն արձանագրեց, որ պարբերաբար դատական նիստերը հետաձգվում են Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի պատճառով, ինչի պատճառով էլ գործն առանձնացվում է: Դատարանի այս որոշումը զայրացրեց պաշտպաններին, մասնավորապես Գուրգեն Գրիգորյանը հայտարարեց, որ հաջորդ դատական նիստին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացնելու դատավոր Մնացական Մարտիրոսյանին։
Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 3-ին։
Հիշեցնենք, որ սույն գործով այդպես էլ դատարանը բուն դատաքննությանը չի անցել. նիստերը պարբերաբար հետաձգվում են Մանվել Գրիգորյանի առողջական վատ վիճակի պատճառով:
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիան պատրաստվում էր օդային հարվածներ հասցնել Հայաստանին․ նոր բացահայտնումներ․փորձագետ
Թուրք - քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջու գրել է․ «Թուրքիան պատրաստվում է...
ՀՐԱՏԱՊ. Հայտնի է թե ինչ գործով է կալանավորված ՃՈ պետի տեղակալը. մեղադրանք կառաջադրվի փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյան
Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանին վերջերս Հատուկ քննչական ծառայությունում մեղադրանք է առաջադրվել,...
Եվրոպական երկրները բավարար տեղեկացված չեն Ադրբեջանում հայատյացության երևույթի մասին. Փաշինյանը հարցազրույց է տվել «Corriere della Sera» թերթին
Ադրբեջանում լայնորեն տարածված է հայատյացության երևույթը, իսկ եվրոպական երկրները բավարար չափով տեղեկացված չեն այդ մասին:...
Ադրբեջանցի լրագրողներն այցելել են Արցախ. Արցախի ԱԳՆ հայտարարությունը
Նոյեմբերի 17-21-ը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ տեղի են ունեցել Արցախի Հանրապետո...