«Ժողովուրդ». Ջերմուկ և Գնդեվազ համայնքների բնակիչների հետ հանդիպումը թեժ է անցել
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Աժ-ի, կառավարության, քննչական մարմինների ներկայացուցիչները նախօրեին հանդիպում են ունեցել Ջերմուկ եւ Գնդեվազ համայնքների բնակիչների հետ, որին մասնակցել են շուրջ 130 հոգի: Թերթին Ջերմուկի ղեկավար Վարդան Հովհաննիսյանի նախաձեռնած այդ փակ հանդիպումից մանրամասներ են հայտնի դարձել:
Հենց Հովհաննիսյանն է ուղարկել հանդիպման հրավերները, եւ հիմնականում ներկա են եղել առողջարանային, հյուրանոցային, զբոսաշրջային ընկերությունների եւ տարբեր ՀԿ-ների ներկայացուցիչներ:
Թեժ ու լարված այս հանդիպման ընթացքում հիմնական վրդովմունքի պատճառներից է եղել նաեւ ուղիղ եթերի ու առհասարակ լուսաբանման բացակայությունը, նաեւ այն, որ հանդիպումը հրավերներով, ոչ թե հայտարարությամբ է կազմակերպվել:
Պաշտոնյաները փորձել են համոզել ներկաներին, որ հանդիպման նպատակն է հաշվետվություն ներկայացնել, թե ինչ են արել գերատեսչությունները Ամուլսարի խնդիրն ի շահ երկրի լուծելու համար: Բնակիչները, սակայն, հակադարձել են, թե հաշվետվությամբ իրենց չեն համոզի, ինչ էլ լինի, ճանապարհը չեն բացելու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «էս շորերը կես ժամ առաջ տվին, չէ՞». վարչապետ
«էս շորորը կես ժամ առաջ տվին չէ՞, պարզ երևում է, որ նոր են, հենց նոր հագած»,- քիչ առաջ դիմելով Եղվարդ-Աշտարակ ճանապարհի...
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Նոր Հաճնում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաք՝ ծանոթանալու այնտեղ իրականացվող սուբվենցիոն ծրագրերին։&n...
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Եղվարդում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եղվարդ, որտեղ ծանոթացել է Եղվարդի թիվ 2 մսուր-մանկապարտեզի վերանորոգման սուբվենցիոն ծ...
ՈՒՂԻՂ. Նոր Երզնկա. գազաֆիկացման ծրագիր ու ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջի միջոցով տեղեկացնում է, որ շարունակում է շրջայցը Կոտայքի մարզի համայնքներով՝ սո...