Ոստիկանությունն ուսումնասիրում է Քոչարյանին աջակցողների կեղծ ստորագրահավաքի մասին հրապարակումները
Ոստիկանությունն ուսումնասիրում է Կարապետ Եղոյանի ֆեյսբուքյան հրապարակումը, համաձայն որի` Գյումրիում մի խումբ անձինք կեղծ ստորագրահավաք են իրականացնում` hաջակցություն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի:
Այս մասին Tert.am-ին հայտնել է Ոստիկանության լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը` նշելով, թե նույնաբովանդակ մի քանի հրապարակումներ կան, որոնք միասին ուսումնասիրվում են:
Նշենք, որ ըստ Կարապետ Եղոյանի ֆեյսբուքյան գրառման` ստորագրահավաք իրականացնող անձինք որպես նպատակ ներկայացնում են Գյումրիում Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի կառուցումը, բայց ստորագրահավաքն ի պաշտպանություն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի է:
Ըստ Եղոյանի` ստորագրահավաքն իրականոցնողները մտնում են բնակարաններ և պահանջում անձնագրային տվյալներ:
Նմանատիպ հոդվածներ
Դաժան ու ողբերգական դեպք Նոր-Հաճնում. բնակարանում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ և նրա 4 թոռնիկների դիերը shamshyan.com
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում, ոստիկանությա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ 1 զոհ, 2 վիրավոր․ նոր մանրամասներ ողբերգական ավտովթարից
Քիչ առաջ հայտնել էինք, որ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Դավիթ Բեկի փողոցում։ Auroranews-ին հայտնի դարձավ, որ վթ...
Լուսադեմին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալը դիմել է փախուստի news.am
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 05։00-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժման մեջ գտնվող ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատ...
ՀՐԱՏԱՊ. Արցախում ականի պայթյունից ժամկետային զինծառայող է վիրավորվել
Արցախում ականի պայթյունից ժամկետային զինծառայող է վիրավորվել: Տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց...