Ես այն կարծիքին չեմ եղել, որ իմ ներկայացրած նախագծերը մատաղի նման լրիվ ընդունելի պիտի լինեն. Պետրոսյան
«Պարոն Պետրոսյանը հազիվ մի հատ նորմալ նախագիծ ա բերել, էնքան խուճուճ հարց տվեցիք»,- Ազգային ժողովում մտքերի փոխանակման փուլում պատգամավոր Նարեկ Զեյնալյանը անդրադարձավ Գեւորգ Պետրոսյանի նախագծին, ըստ որի առաջարկվում է, որ մինչեւ կարգապահական տույժի կիրառումը, գործատուն պետք է աշխատողից գրավոր կերպով պահանջի խախտման մասին գրավոր բացատրություն:
Ըստ Զեյնալյանի՝ խնդիրն այն է, որ գործատուները հիմնականում նախընտրում են բանավոր պահանջել, որը հետագայում դատարանում հնարավոր չի լինում ապացուցել ոչ գործատուի կողմից, ոչ աշխատողի կողմից: «Հանձնաժողովում միաձայն կողմ ենք քվեարկել, դրական եզրակացություն ենք տվել նախագծին»,-եզրափակեց Զեյնալյանը:
Գեւորգ Պետրոսյանի կարծիքով ցանկացած օրենսդրական կարգավորում պետք է անել աշխատողի եւ գործատուի օրինական շահերի զուգակցման սկզբունքով եւ սա այդ դեպքն է: «Հետո, ես այն կարծիքին չեմ եղել, որ իմ ներկայացրած օրենսդրական նախագծերը մատաղի նման լրիվ ընդունելի պիտի լինեն: Կարող են եւ վիճելի լինել, եւ անընդունելի»,-կատակելով ասաց Պետրոսյանը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը նույնպես անդրադարձավ այս նախագծին: «Ժողովուրդ ջան, ես գիտեմ, որ տպավորությունն այն է, որ արդեն բոլորն ամեն ինչ հասկացել են, բայց ես օրինակով բերեմ, որովհետեւ մի քիչ կասկածում եմ»:
Ըստ Գրիգորյանի օրինակի՝ աշխատակցից չեն ուզել բացատրագիր, աշխատանքից ազատել են, հետագայում՝ դատարանում, նույն ընկերության երկու աշխատակիցներ եկել ցուցմունք են տվել, ասել են՝ բանավոր մենք լսել ենք, որ խնդրել են բացատրություն:
Հարցին, թե ինչ լեզվով են ասել այդ ամենը, պատասխանել են, թե՝ հայերեն: «Ոչի՞նչ, որ էդ մարդը հայերենին չի տիրապետում»,-ասաց Գրիգորյանը, հավելելով, որ սա իրոք շատ կարեւոր նախագիծ է այն առումով, որ մի թղթով հետագայում մի ամբողջ բյուրոկրատիա է կանխվում:
Նմանատիպ հոդվածներ
Սուրիկ Խաչատրյանին կկալանավորեն
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել. դատարանը որոշե...
Սերժ Սարգսյանը երբևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ. հայտարարություն
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երբևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին...
Եթե հունվարի 1-ից գազի գինը փոխվի, դա հայ սպառողի վրա չի անդրադառնա. փոխնախարար
Անգամ եթե 2020 թվականի հունվարի 1-ից գազի գինը փոխվի, սպառողների վրա դա չի անդրադառնա։ Այս մասին լրագրողների հետ զրույցո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ափալ-թափալ ոչ մի բան չենք անելու».Փաշինյանը` սահմանադրական փոփոխությունների մասին
Երեւանում այսօր լիքը թափուր աշխատատեղեր կան: Այս մասին այսօր` նոյեմբերի 17-ին Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում ասաց ՀՀ վա...