Նոր նախագիծ` վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու համար
««Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը՝ մարդու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի իրացման տարիքային սահմանափակում նախատեսելու մասին, ճանաչվել են Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր:
Ըստ այդմ՝ մշակվել է փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ, որով առաջարկվել է օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերից հանել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի համար նախատեսված սահմանափակումները, կանանց և տղամարդկանց համար սահմանված որոշակի տարիքային շեմը: Այդ մասին նախագիծն առաջին ընթերցմամբ Ազգային ժողովի այսօրվա նիստին ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հետաքրքրվեց՝ քանի դեպք է եղել, որ նախկինում դիմել են այս օգնության համար և տարիքի սահմանափակման պատճառով մերժում են ստացել: Արմեն Գասպարյանը պատասխանեց՝ 3 նման դեպք է եղել:
Նախարարի տեղակալը պարզաբանեց, որ նախկինում սահմանված էր, որ հղիություն կրելու և վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներ կիրառելու համար սահմանված էր, որ կինը կարող է լինել 53 տարեկան, և փոխնակ մոր օգնությամբ երեխա ունենալու համար՝ 55 տարեկան: Հիմա տարիքային շեմն այլևս սահմանված չէ:
Պատգամավոր Գեղամ Նազարյանի մտահոգություններին ի պատասխան, թե կարող են 70-ն անց մարդիկ գալ, դիմել փոխնակ մոր միջոցով երեխա ունենալու համար, այդ դեպքում վտանգվում է երեխայի շահը, նախարարի տեղակալը պատասխանեց՝ այդ մտահոգությունը կա՝ միաժամանակ ընդգծելով, որ գործընթացը պետպատվերի շրջանակում չի իրականացվում:
Նմանատիպ հոդվածներ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նոր հայտարարություն է արել
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության կողմ չէ և չի փնտրում Ռուսաստանի հետ պատերազմ, բայց կավելացնի իր ներկայությունը Ռուսաստա...
Փաշինյանի ու Մակրոնի զրույցի մասին երկու պետությունների հաղորդագրություններում տարբերություն կա․ ո՞ր հատվածն է բացակայում
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը հրապարակել է Նիկոլ Փաշինյանի հետ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի զրույցի...
Իսրայելի արտգործնախարարը Իրանին մեղադրել է ծովահենության մեջ
Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացը X (նախկին Twitter) սոցիալական ցանցում մեղադրել է Իրանի իշխանություններին ծովահենության...
Փաստ համար 99. Հայաստանի վարչապետի կինը ոստիկանության կողմից վարչական տուգանքի է ենթարկվել. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց Հայաստանի մասին նոր 100 փաստերը։ 99-րդ փաստը ներկայա...