Դատապարտյալին հայտնաբերելու ուղղությամբ իրականացվել է «Տարզանը փղիկի վրա» օպերացիան
Երեկ՝ նոյեմբերի 18-ին, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ հիվանդանոցից փախել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 31-ամյա Արայիկ Սամվելի Սարգսյանը, ով նախկինում դատապարտված է եղել 7 անգամ, իսկ վերջին անգամ դատապարտվել էր ազատազրկման 6 տարի 6 ամիս ժամկետով՝ մեղադրվելով ՀՀ քր օր.-ի 177 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քրեակատարողական ծառայության և ոստիկանության մի քանի ստորաբաժանումներ շարունակում են որոնողական աշխատանքները գրեթե կասկածելի բոլոր հասցեներում, որտեղ հնարավոր է՝ թաքնվի փախուստի դիմածը, կատարվում են ստուգումներ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ որոնվող Ա. Սարգսյանը կալանավայրում հայտնի է «Մաուգլի» մականվամբ, իսկ նրան փնտրելու օպերացիան կրել է «Տարզանը փղիկի վրա որոնում է Մաուգլուն» անվանումը
Նմանատիպ հոդվածներ
Դաժան ու ողբերգական դեպք Նոր-Հաճնում. բնակարանում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ և նրա 4 թոռնիկների դիերը shamshyan.com
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում, ոստիկանությա...
Լուսադեմին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալը դիմել է փախուստի news.am
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 05։00-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժման մեջ գտնվող ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ 1 զոհ, 2 վիրավոր․ նոր մանրամասներ ողբերգական ավտովթարից
Քիչ առաջ հայտնել էինք, որ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Դավիթ Բեկի փողոցում։ Auroranews-ին հայտնի դարձավ, որ վթ...
ՀՐԱՏԱՊ. Արցախում ականի պայթյունից ժամկետային զինծառայող է վիրավորվել
Արցախում ականի պայթյունից ժամկետային զինծառայող է վիրավորվել: Տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց...