Լոս Անջելեսի ոստիկանությունը ձերբակալել է հայ տաքսիստի սպանության մեջ կասկածվողին
Լոս Անջելեսի ոստիկանությունը ձերբակալել է տաքսու հայ վարորդ Հովհաննես Փափազյանի սպանության մեջ կասկածվողին։ Հանցագործը դանակով հարվածել էր Բերբանքի 68-ամյա բնակչին, ինչի հետեւանքով տաքսու վարորդը մահացել էր։
Ոստիկանությունը պարզել է հարձակվողի անձը։ Նա մինչ այդ արդեն դատապարտված 32-ամյա լոսանջելեսցի Վիկտոր Դանիել Թորեսն է։ Վկաների խոսքով՝ այն բանից հետո, երբ Թորեսը հարվածներ է հասցրել դանակով, նա փորձել է փախցնել տաքսին, բայց դա նրան չի հաջողվել։
«Բանալին չգտնելով՝ կասկածյալը պարզապես հեռացել է՝ թողնելով, որ տաքսու վարորդը մահանա»,- ասվում է ոստիկանության հայտարարությունում
Նմանատիպ հոդվածներ
Դաժան ու ողբերգական դեպք Նոր-Հաճնում. բնակարանում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ և նրա 4 թոռնիկների դիերը shamshyan.com
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում, ոստիկանությա...
Լուսադեմին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալը դիմել է փախուստի news.am
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 05։00-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժման մեջ գտնվող ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ 1 զոհ, 2 վիրավոր․ նոր մանրամասներ ողբերգական ավտովթարից
Քիչ առաջ հայտնել էինք, որ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Դավիթ Բեկի փողոցում։ Auroranews-ին հայտնի դարձավ, որ վթ...
ՀՐԱՏԱՊ. Արցախում ականի պայթյունից ժամկետային զինծառայող է վիրավորվել
Արցախում ականի պայթյունից ժամկետային զինծառայող է վիրավորվել: Տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց...