Երևանում «Օպելի» վարորդը ղեկին հանկարծամահ է եղել և հարվածել այլ ավտոմեքենայի
Երևանում «Օպելի» վարորդը ղեկին հանկարծամահ է եղել և հարվածել այլ ավտոմեքենայի։ Auroranews.am-ի տեղեկություններով` այսօր՝ նոյեմբերի 18-ին, ժամը 15:00-ի սահմաններում Խանջյան փողոցն Ագաթանգեղոսին միացնող թունելում «Օպել» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաների վթար է տեղի ունեցել։
Նախնական տեղեկություններով` «Օպելի» վարորդը մեքենան վարելիս հանկարծամահ է եղել, ինչն էլ դարձել է «Նիսանին» բախվելու պատճառ: «Նիսսանի» կին վարորդը չի տուժել, իսկ Օպելի վարորդը մահացել է։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ըստ նախնական տեղեկությունների՝ «Օպելի» վարորդը Երևանի բնակիչ, 61-ամյա Ռոբերտ Գևորգյանն է։ Ավտոմեքենայի մեջ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նրա անվամբ վարորդական իրավունքի վկայական և ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և «Նիսանի» կին վարորդի ամբողջական տվյալները:
Նմանատիպ հոդվածներ
Դաժան ու ողբերգական դեպք Նոր-Հաճնում. բնակարանում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ և նրա 4 թոռնիկների դիերը shamshyan.com
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում, ոստիկանությա...
Լուսադեմին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալը դիմել է փախուստի news.am
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 05։00-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժման մեջ գտնվող ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ 1 զոհ, 2 վիրավոր․ նոր մանրամասներ ողբերգական ավտովթարից
Քիչ առաջ հայտնել էինք, որ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Դավիթ Բեկի փողոցում։ Auroranews-ին հայտնի դարձավ, որ վթ...
ՀՐԱՏԱՊ. Արցախում ականի պայթյունից ժամկետային զինծառայող է վիրավորվել
Արցախում ականի պայթյունից ժամկետային զինծառայող է վիրավորվել: Տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց...