Արցախի պողոտայում վրաերթի են ենթարկել երիտասարդ աղջկա ու 4 երեխայի
Այսօր՝ նոյեմբերի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:50-ի սահմաններում Խարբերդի բնակիչ, 40-ամյա Տիգրան Գեղամյանը իր վարած KIA մակնիշի 808 NN 81 համարանիշի ավտոմեքենայով Արցախի պողոտայում վրաերթի է ենթարկել 5 հետիոտնի: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Վրաերթի ենթարկվածներին առաջինը օգնության է հասել այդ պահին նշված վայրով աշխատանքի մեկնող Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության պետի տեղակալ, փրկարար ծառայության գնդապետ Արման Խաչատրյանը, ով իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկված երիտասարդ աղջկան ու 4 երեխաներին տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վարորդը փախուստի չի դիմել, ինքնակամ ներկայացել է ոստիկանության էրեբունու բաժին:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վրաերթի ենթարկվածների ամբողջական տվյալները:
Կայքի տեղեկություններով՝ վարորդ Տ. Գեղամյանը աշխատում է «Վեգա» խանութների ցանցում:
Նմանատիպ հոդվածներ
Դաժան ու ողբերգական դեպք Նոր-Հաճնում. բնակարանում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ և նրա 4 թոռնիկների դիերը shamshyan.com
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում, ոստիկանությա...
Լուսադեմին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալը դիմել է փախուստի news.am
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 05։00-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժման մեջ գտնվող ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատ...
ՀՐԱՏԱՊ. Արցախում ականի պայթյունից ժամկետային զինծառայող է վիրավորվել
Արցախում ականի պայթյունից ժամկետային զինծառայող է վիրավորվել: Տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց...
Երևանում կրկին աղբաման են այրել
Քիչ առաջ Auroranews-ը ահազագ է ստացել, որ Նար-Դոս Տիգրան Մեծ խաչմերուկի մոտ կրկին աղբաման են այրել։