«Ժամանակ». ԱԱԾ տնօրենի ԺՊ Էդուարդ Մարտիրոսյանը նախկին վարկաբեկված կադրերին վերադարձնում է համակարգ
«Ժամանակ» թերթը գրում է.
ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, հասկանալով, որ ինքը այդպես էլ չի նշանակվելու ԱԱԾ տնօրեն, սկսել է իր ծանոթներին, ընկերներին, նախկին վարկաբեկված կադրերին վերադարձնել համակարգ:
Մասնավորապես, «Ժամանակ»-ի տեղեկություններով, նա համակարգ է վերադարձրել Հայկ Ավագյանին, որը ԱԱԾ նախկին տնօրեն Կառլոս Պետրոսյանի ժամանակ եղել է Մաքսանենգության բաժանմունքի պետ:Նա նաեւ բարեկամական կապեր ունի Կառլոս Պետրոսյանի հետ եւ Էդուարդ Մարտիրոսյանի ընկերն է:
Հայկ Ավագյանը ժամանակին՝ 2002-2003 թվականներին ռեկետ անելու համար գործից հեռացվել էր:
Ընդ որում, իր պաշտոնավարման ժամանակ այն աստիճան էր վարկաբեկվել, որ հեռացվելուց հետո այդպես էլ պետական որեւէ համակարգում աշխատանքի չընդունվեց:
Բայց այսօր, պարզվում է՝ ԱԱԾ տնօրենի ԺՊ-ն ցանկանում է նրան վերադարձնել իր նախկին պաշտոնին:
Մեր տեղեկություններով՝ Հայկ Ավագյանի գործը նշանակման փուլում է:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «էս շորերը կես ժամ առաջ տվին, չէ՞». վարչապետ
«էս շորորը կես ժամ առաջ տվին չէ՞, պարզ երևում է, որ նոր են, հենց նոր հագած»,- քիչ առաջ դիմելով Եղվարդ-Աշտարակ ճանապարհի...
ԱՀԱԶԱՆԳ. Հայաստանյան սուպերմարկետներում վաճառվում են թմրանյութանման անհասկանալի ծամոնները
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է շատ կարևոր միջադեպի մ...
ՀՐԱՏԱՊ.ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ սնունդ
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական աշխատանքները Արարատի մարզի դպրոցներում և մա...
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Նոր Հաճնում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաք՝ ծանոթանալու այնտեղ իրականացվող սուբվենցիոն ծրագրերին։&n...