Նախկին պատգամավոր Ալիկ Պետրոսյանը կալանավորվել է
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արտակ Թադևոսյանի, կեսգիշերն անց վերադառնալով խորհրդակցական սենյակից որոշեց երկու ամսով կալանավորել ԱԺ նախկին պատգամավոր, «Մապի Ալիկ» անունով հայտնի Ալեքսան Պետրոսյանին:
Նրան կալանավորելու միջնորդություն ներկայացրել էր ՀՀ հատուկ քննչական ծառայությունը: Ալեքսան Պետրոսյանը մեղադրվում է փողերի լվացմանն օժանդակելու համար:
Ավելի վաղ Հայկական ժամանակը գրել էր, որ մեղադրանքն առնչվում է Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի վերաբերյալ գործին: ՀՀԿ-ական նախկին պատգամավորը ձերբակալված է եղել, սակայն ձերբակալման որոշումը ոչ իրավաչափ է ճանաչվել եւ նա ազատ է արձակվել: Ձերբակալված է եղել նաեւ նրա որդին, որը նույնպես ազատ է արձակվել, թե ինչ հանգամանքներում դեռ հայտնի չէ: Բանն այն է, որ նախաքննական մարմինը սույն գործի, Ալիկ Պետրոսյանի ու նրա որդու առնչության վերաբերյալ որեւէ մեկնաբանություն չի տալիս:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «էս շորերը կես ժամ առաջ տվին, չէ՞». վարչապետ
«էս շորորը կես ժամ առաջ տվին չէ՞, պարզ երևում է, որ նոր են, հենց նոր հագած»,- քիչ առաջ դիմելով Եղվարդ-Աշտարակ ճանապարհի...
ԱՀԱԶԱՆԳ. Հայաստանյան սուպերմարկետներում վաճառվում են թմրանյութանման անհասկանալի ծամոնները
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է շատ կարևոր միջադեպի մ...
ՀՐԱՏԱՊ.ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ սնունդ
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական աշխատանքները Արարատի մարզի դպրոցներում և մա...
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Նոր Հաճնում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաք՝ ծանոթանալու այնտեղ իրականացվող սուբվենցիոն ծրագրերին։&n...