«Հրապարակ». Իշխանությունն ամեն ինչ անում է միայնակ չմնալու, ԼՀԿ-ի քվեն ստանալու համար
«Հրապարակ» թերթը գրում է.
Մի քանի օր կիսադատարկ դահլիճում Բյուջե 2020-ի քննարկումը երեկ մոտեցավ վերջնագծին։ Ուշագրավ է, որ կառավարության բերած բյուջեի նկատմամբ անգամ իշխանական պատգամավորներն առանձնակի հետաքրքրություն չցուցաբերեցին։
Խորհրդարանը հաջորդ շաբաթ պետք է քվեարկի նախագծին․ եթե ԲՀԿ-ն անցած օրերին արդեն հայտարարել է, որ դեմ է քվեարկելու, ապա «Լուսավոր Հայաստանը» դեռևս պահում է ինտրիգը։ Երեկ Էդմոն Մարուքյանը մեզ ասաց, որ երբ հայտնի դառնա՝ իրենց առաջարկները կառավարությունն ընդունում է, թե ոչ, այն ժամանակ էլ խմբակցությունը որոշում կկայացնի։
Տեղեկություններ կան, որ իշխանությունն ամեն ինչ անում է միայնակ չմնալու, ԼՀԿ-ի քվեն ստանալու համար, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե հեղափոխականները ֆիասկոն ապրեցին և հակառակ իրենց խոստումներին՝ հեղափոխական բյուջե չներկայացրին:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ափալ-թափալ ոչ մի բան չենք անելու».Փաշինյանը` սահմանադրական փոփոխությունների մասին
Երեւանում այսօր լիքը թափուր աշխատատեղեր կան: Այս մասին այսօր` նոյեմբերի 17-ին Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում ասաց ՀՀ վա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այցելել եմ Եղվարդ ծանոթանալու սուբվենցիոն ծրագրերի ընթացքին. Զովունի, խմելու ջրի ջրագծի կառուցում: Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եղվարդ՝ ծանոթանալու Զովունիի խմելու ջրի ջրագծի կառուցման ծրագրի ընթացքին։ Այս մասի...
ՀՔԾ-ն մերժել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը
ՀՔԾ-ն մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի՝ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելո...
Սերժ Սարգսյանը երբևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ. հայտարարություն
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երբևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին...