Թուրք-սիրիական սահմանին բախումները շարունակվում են. ՄԱԿ
ՄԱԿ-ը նշել է, որ Սիրիայի ու Թուրքիայի սահմանային մի շարք շրջաններում զինված բախումները շարունակվում են: Նոյեմբերի 15-ին այս մասին հայտարարել է հումանիտար հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Մարկ Լոուքոքը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի ԱԽ-ի՝ Սիրիային նվիրված նիստում։
«Ես շարունակում եմ ուշադիր հետևել Սիրիայի հյուսիս-արևելքում տեղի ունեցող զարգացումներին: Հոկտեմբերի 17-ին և 22-ին ձեռք բերված պայմանավորվածություններից հետո բռնության մակարդակը նվազել է: Այնուամենայնիվ, բախումները շարունակվում են սահմանային գոտիներում, առանձնապես Ռաս ալ Այնում ու Թել Աբյադում»: «Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությունը հաղորդումներ է ստացել, որ էսկալացիայի պահից ի վեր սպանվել է 49 խաղաղ քաղաքացի: Նրանք զոհվել են ավիահարվածներից, ցամաքային հարվածներից, դիպուկահարի կրակից, ինչպես նաև զինված խմբավորումների գործողություններից»,- հավելել է Լոուքոքը։
Նմանատիպ հոդվածներ
Ինչպե՞ս վերականգնել միջնակարգ և հիմնական կրթության կորցրած վկայականն ու ատեստատը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ հանրակրթական ուսումնական հաստատության միջն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 330 կիլոմետր ասֆալտը, ինչպես և խոստացել էինք արված է. Նիկոլ Փաշինյան
330 կիլոմետր ասֆալտը, ինչպես եւ խոստացել էինք, արված է: Մնաց մնացածը, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշի...
Առաջիկա 4 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ...
Եղանակ. կտրուկ տաքացում է սպասվում
ՀՀ տարածքում՝ նոյեմբերի 23-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: «Նոյեմբերի 25-28-ին կտրուկ տաքացում ունեն...