ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտնաբերվել է էգ գայլի առանձնյակի վաճառք
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը գրում է, որ իրենց ուսումնասիրությունը հայտնաբերել է էգ գայլի առանձնյակի վաճառք: Վաճառողը Դավիթ անունով օգտատերն է, Էրեբունի վարչական շրջանից, իսկ կենդանու վաճառքի գինը նշված է 200 հազ. դրամ:
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ վաճառողը Դավիթ Գաբրիելյանն է՝ գործող կենդանաբույժ, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի եղբայրը:
«Գայլն ազատորեն շրջում է տարածքում, շփվում մեկ այլ կենդանու՝ շան հետ: Թեպետ, ըստ մեր զրուցակցի՝ կենդանին արդեն 4 տարի է պահվում է մարդու կողմից, այնուամենայնիվ գայլը հանդիսանում է գիշատիչ կենդանի, իսկ ազատ շրջող գայլը՝ հանրային անվտանգության և հասարակական կարգի խախտման խնդիր է: Գայլի նշված առանձնյակը կարող է վտանգ ներկայացնել թե մարդկանց, թե տարածքում առկա այլ կենդանիների համար, իսկ որևէ խնդրի առաջացման պարագայում անհայտ է, թե ինչ միջոցներ են կիրառվելու կենդանու նկատմամբ՝ վտանգը չեզոքացնելու նպատակով»,- ասված է հրապարակման մեջ:
Նմանատիպ հոդվածներ
ԱԺ պատգամավորները շախմատ են խաղում Հայրենիքի պաշտպանների հետ
Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, թե ինչպես են Եր...
Եկել եմ Գորիս՝ ծանոթանալու սուբվենցիոն և զարգացման այլ ծրագրերի կատարման ընթացքին. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գորիսից ուղիղ եթերում է: «Եկել եմ Գորիս՝ ծանոթանալու սուբվենցիոն եւ զարգացման այլ ծրագրերի կ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գնացինք ու «գործ տվեցինք»․ Սերգեյ Դանիելյանը՝ երեկվա միջադեպի մասին
Դերասան Սերգեյ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտնել է, որ այսօր դերասան Արտյոմ Կարապետյանի հետ այցե...
Բաքու մեկնած 3 լրագրողներից մեկը Արտյոմ Երկանյանն էր. ինչ են տեսել ու լսել լրագրողներն այնտեղ (տեսանյութ)
Նոյեմբերի 17-21-ը հայ լրագրողների խումբ էր այցելել Ադրբեջան: Ծրագիրն իրականացվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայա...