«Փաստ». Իրականում գազի գնի վերանայման հարցը օրակարգում դրված է, և չի բացառվում, որ դա տեղի կունենա տարեվերջին
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ամիսներ շարունակ խոսվում է ՌԴ-ից ՀՀ ներմուծվող գազի գնի բարձրացման մասին, շրջանառվում են տարբեր վարկածներ ու ժամկետներ։ Նախօրեին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը թեմայի հետ կապված ասել է, որ գազի գինը մինչև ապրիլի 1-ը կմնա նույնը։
Այս մասին, ի դեպ, մենք գրել էինք դեռ մեկ ամիս առաջ՝ նշելով, որ իշխանություններն ամեն ինչ անում են, որ գազը ձմռան ամիսներին չթանկանա:
Այս թեմայի հետ կապված, սակայն, «Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, կա մի փոքր նրբություն։
Մեր տեղեկություններով, իրականում գազի գնի վերանայման հարցը օրակարգում դրված է, և չի բացառվում, որ դա տեղի կունենա ոչ թե ապրիլին, այլ տարեվերջին։
Դեկտեմբերի վերջին, նախնական պայմանավորվածության համաձայն, նախատեսված է Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա, որտեղ էլ այս թեման կհստակեցվի։
Ըստ նույն աղբյուրների, թանկացման մասին իշխանությունները չեն բարձրաձայնի մինչև գարուն, որպեսզի ավելորդ անգամ սոցիալական ընդվզման առիթ չստեղծեն և իրենց ընկնող վարկանիշին ժամանակից շուտ նոր հարված չհասցնեն։
Եթե տարեվերջին գազի գինը բարձրանա, ապա ձմռան ամիսներին սպառողների համար տարբերությունը կկոմպենսացվի պետության հաշվին:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «էս շորերը կես ժամ առաջ տվին, չէ՞». վարչապետ
«էս շորորը կես ժամ առաջ տվին չէ՞, պարզ երևում է, որ նոր են, հենց նոր հագած»,- քիչ առաջ դիմելով Եղվարդ-Աշտարակ ճանապարհի...
ՀՐԱՏԱՊ.ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ սնունդ
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական աշխատանքները Արարատի մարզի դպրոցներում և մա...
ԱՀԱԶԱՆԳ. Հայաստանյան սուպերմարկետներում վաճառվում են թմրանյութանման անհասկանալի ծամոնները
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է շատ կարևոր միջադեպի մ...
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Նոր Հաճնում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաք՝ ծանոթանալու այնտեղ իրականացվող սուբվենցիոն ծրագրերին։&n...