«Հրապարակ». «Իմ քայլը» ֆրակցիայում թիմային աշխատանքը չեն կարողանում կազմակերպել. ղեկավարն ԱՄՆ-ում լուրջ «վոյաժների» մեջ է
«Հրապարակ» թերթը գրում է.
Այն պահին, երբ ԱԺ-ում լրջագույն հարցեր են քննարկվում, ֆրակցիայի ղեկավարն ԱՄՆ-ում լուրջ «վոյաժների» մեջ է եւ անգամ գրություն չի թողել՝ կարեւոր օրինագծերին իր ձայնը տալու մասին։ Ձեզ համար ծանր չէ՞ պատասխանատվություն կրել 88 պատգամավորի քվեարկության, օրինագծի տապալման համար՝ հարցրինք «Իմ քայլը» ֆրակցիայի քարտուղար Հակոբ Սիմիդյանին։ «Ոչ, դժվար չէ»:
Ի՞նչ է կատարվում ֆրակցիայում. նախորդ օրը քաշքշոց էր, հաջորդ օրը Միրզոյանի օրինագիծը տապալվեց։ «Խմբակցությունում ո՛չ քաշքշոց է եղել, ո՛չ էլ այլ բան… Ինչ վերաբերում է օրենքի ուժով ԱԽ անդամ դառնալու օրենքի նախագծի քվեարկությանը, ապա շատ պարզ պատճառով այն չընդունվեց՝ չքվեարկածների մի մասը գործուղման մեջ էր, մնացածները փոքր-ինչ ուշացել էին»:
Ձեզ չի՞ անհանգստացնում այն, որ նման տապալում կարող եք ունենալ նաեւ բյուջեի քվեարկության ժամանակ, մանավանդ որ ԲՀԿ-ն արդեն ասել է, որ դեմ է քվեարկելու։ «Ոչ, չի անհանգստացնում. մենք որեւէ բան չենք տապալել, ես, իհարկե, հասկանում եմ, որ լրագրողները ցանկանում են մի փոքր դրվագից շատ մեծ աղմուկ բարձրացնել, սակայն այդպես չէ»:
Այնքան էլ փոքր դրվագ չէր, ստացվում է, որ մեծամասնություն չկա խորհրդարանում։ «Մեկնաբանության հարց է՝ որեւէ ֆիասկո չկա»: «Նախկինում» նման տապալում երբեք չի եղել՝ «նախկինները» շատ կազմակերպված էին նման հարցերում։ «Նախկինում Հայաստանն այլ տրամաբանության մեջ էր, հիմա օրինական տրամաբանության մեջ է»: Բայց կարծիք կա, որ ձեզ մոտ չեք կարողանում կազմակերպել թիմային աշխատանքը։ «Ամեն ինչ էլ կարողանում ենք, մենք ոչ մի խնդիր չունենք:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՀՔԾ-ն մերժել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը
ՀՔԾ-ն մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի՝ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ափալ-թափալ ոչ մի բան չենք անելու».Փաշինյանը` սահմանադրական փոփոխությունների մասին
Երեւանում այսօր լիքը թափուր աշխատատեղեր կան: Այս մասին այսօր` նոյեմբերի 17-ին Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում ասաց ՀՀ վա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այցելել եմ Եղվարդ ծանոթանալու սուբվենցիոն ծրագրերի ընթացքին. Զովունի, խմելու ջրի ջրագծի կառուցում: Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եղվարդ՝ ծանոթանալու Զովունիի խմելու ջրի ջրագծի կառուցման ծրագրի ընթացքին։ Այս մասի...
Արսեն Բաբայանի խափանման միջոցը փոփոխելու որոշում է կայացվել
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով ԱԺ աշխատակազմի ղեկավ...