Hayastan Faction Struggles with Teamwork as Leader Engages in Serious Voyages in the USA
«Հրապարակ» թերթը գրում է. «Այն պահին, երբ ԱԺ-ում լրջագույն հարցեր են քննարկվում, ֆրակցիայի ղեկավարն ԱՄՆ-ում լուրջ «վոյաժների» մեջ է եւ անգամ գրություն չի թողել՝ կարեւոր օրինագծերին իր ձայնը տալու մասին։
«Դուք ի՞նչ եք կարծում՝ ծանր չէ՞ պատասխանատվություն կրել 88 պատգամավորի քվեարկության, օրինագծի տապալման համար՝ հարցրինք «Իմ քայլը» ֆրակցիայի քարտուղար Հակոբ Սիմիդյանին։ «Ոչ, դժվար չէ». նա պատասխանեց։
«Ի՞նչ է կատարվում ֆրակցիայում. նախորդ օրը քաշքշոց էր, հաջորդ օրը Միրզոյանի օրինագիծը տապալվեց։ «Խմբակցությունում ո՛չ քաշքշոց է եղել, ո՛չ էլ այլ բան... Ինչ վերաբերում է օրենքի ուժով ԱԽ անդամ դառնալու օրենքի նախագծի քվեարկությանը, ապա շատ պարզ պատճառով այն չընդունվեց՝ չքվեարկածների մի մասը գործուղման մեջ էր, մնացածները փոքր-ինչ ուշացել էին»:
«Դուք չի՞ անհանգստացնում այն, որ նման տապալում կարող եք ունենալ նաեւ բյուջեի քվեարկության ժամանակ, մանավանդ որ ԲՀԿ-ն արդեն ասել է, որ դեմ է քվեարկելու։ «Ոչ, չի անհանգստացնում. մենք որեւէ բան չենք տապալել, ես, իհարկե, հասկանում եմ, որ լրագրողները ցանկանում են մի փոքր դրվագից շատ մեծ աղմուկ բարձրացնել, սակայն դա այդպես չէ»:
«Այնքան էլ փոքր դրվագ չէր, ստացվում է, որ մեծամասնություն չկա խորհրդարանում։ «Մեկնաբանության հարց է՝ որեւէ ֆիասկո չկա»: «Նախկինում» նման տապալում երբեք չի եղել՝ «նախկինները» շատ կազմակերպված էին նման հարցերում։ «Նախկինում Հայաստանն այլ տրամաբանության մեջ էր, հիմա օրինական տրամաբանության մեջ է»: Բայց կարծիք կա, որ դուք չեք կարողանում կազմակերպել թիմային աշխատանքը։ «Ամեն ինչ էլ կարողանում ենք, մենք ոչ մի խնդիր չունենք: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում.
Նմանատիպ հոդվածներ
Special Investigative Service Rejects Criminal Case Against Nikol Pashinyan
The Special Investigative Service (SIS) has rejected the request of Naréq Samsonian, the president of the NGO 'Civic Awa...
Video: 'We Won't Be Doing Anything Recklessly' - Pashinyan on Constitutional Reforms
There are many vacant job positions in Yerevan today. This was stated by Armenian Prime Minister Nikol Pashinyan during...
VIDEO: I visited Yeghvard to get acquainted with the progress of subsidy projects. Zovuni, drinking water pipeline construction: Nikol Pashinyan
The Prime Minister of Armenia, Nikol Pashinyan, visited Yeghvard to become familiar with the progress of the constructio...
Decision Made to Change the Restraint Measure for Arsen Babayan
The advisor to the Prosecutor General of Armenia, Gor Abrahamyan, has made a post on his Facebook page announcing the de...